Ամփոփվել են Junius-ի արդյունքները․ առջեւում նոր մրցափուլն է

10.08.2026 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ #Junius

Մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներ, ֆինանսական հմտություններ ու անսպառ ոգեւորություն․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարի հերթական մրցափուլը։ 


Մրցանակների հանդիսավոր հանձնման արարողության ժամանակ տարբեր տարիքային խմբերում առավելագույն բյուրեղներ հավաքած եւ լավագույնը ճանաչված մասնակիցները ստացել են իրենց արժեքավոր մրցանակները։ 

IDBank-ի եւ Իդրամի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը փաստում է՝ երեխաների հետաքրքրությունը գնալով աճում է Junius մրցաշարի նկատմամբ։

«Մասնակցելով Junius մրցաշարին՝ երեխաները ստանում են ֆինանսական ոլորտի վերաբերյալ գիտելիքներ եւ լուծում մաթեմատիկական խնդիրներ։ Կարծում եմ՝ սա ամառային արձակուրդներն արդյունավետ անցկացնելու հիանալի տարբերակ է»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

Մրցույթի հաղթողները ստացել են մի շարք արժեքավոր մրցանակներ` սկիզբ դնելով ապագա մեծ հաջողություններին։

Junius ֆինանսական մրցաշարի նոր մրցափուլի մեկնարկը կհայտարարվի շատ շուտով։ Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի 3-8-րդ դասարանների աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ անցնել 1-ից 50-րդ մրցափուլերը՝ կուտակելով առավելագույն միավորներ։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել եւ զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից եւ անվտանգ գործիքի միջոցով։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 3186

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW