Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս կայացել է Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական համաժողովը, որը մեկ հարկի տակ էր համախմբել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների։ Բանկից հայտնել են, որ համաժողովը նվիրված էր մետաբոլիկ համախտանիշի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ախտորոշման եւ կառավարման ժամանակակից մոտեցումներին։ Ոլորտի մասնագետների քննարկման առանցքում բժշկական տարբեր մասնագետների միջեւ համագործակցության կարեւորությունն էր։Ֆասթ Բանկի եւ Հայկական բժշկական ասոցիացիայի գործակցության շրջանակում կայացել է նաեւ ալերգիկ հիվանդությունների, իմունային համակարգի խանգարումների թեմայով համաժողով։ Բանկի կողմից նման առողջապահական եւ կրթական նախաձեռնությունների աջակցությունը նպաստում է մասնագիտական երկխոսության ընդլայնմանը, ժամանակակից բժշկական գիտելիքի տարածմանն ու առողջապահության ոլորտի կայուն զարգացմանը։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 765