Վրաստանի բանկի նախկին ղեկավարը կոչ է արել արգելել կրիպտոարժույթի մայնինգը ազատ գոտիներում

27.07.2026 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ռոման Գոցիրիձեն հայտարարել է, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումները կապված են իշխանությունների հետ փոխկապակցված մայնինգային ֆերմաների աշխատանքի հետ։


Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, Ռոման Գոցիրիձեն պնդում է, որ էներգահամակարգը չի դիմանում կրիպտոձեռնարկությունների առաջացրած հսկայական ծանրաբեռնվածությանը։

Նրա խոսքով՝ Վրաստանում մայնինգն ավելի շատ էլեկտրաէներգիա է սպառում, քան ողջ Բաթումին եւ կոչ է արել անհապաղ արգելել կրիպտոարժույթի արդյունահանումը ազատ արդյունաբերական գոտիներում:

«Վրաստանում կրիպտոարժույթի արդյունահանմամբ զբաղվող ձեռնարկությունները գոյություն ունեն հենց այն պատճառով, որ օգտվում են ջերմոցային պայմաններից. դրանք ամբողջովին ազատված են հարկերից, իսկ էլեկտրաէներգիան ստանում են արտոնյալ պայմաններով։ Առանց այդ արտոնությունների դրանք իսկույն կդադարեցնեին իրենց գոյությունը։ Դրանք վամպիրներ են, որոնք արյուն են քաշում էներգետիկայից եւ պետական բյուջեից», - հայտարարել է Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավարը։
Դիտում՝ 228

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW