Արհեստական բանականության, ժամանցային եւ մասնագիտական թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ բաժանորդագրությունների քանակը զգալիորեն աճել է։ Ինչպես նշել են Կոնվերս Բանկում, այսօր շատ օգտատերեր միաժամանակ օգտվում են մի քանի հարթակներից, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին ամսական վճարում՝ բաժանորդագրության վճար։Բաժանորդագրությունների «անտեսանելի» ծախսերըVisa-ի 2025 թվականի հետազոտության համաձայն, Gen Z-ի 93%-ն ունի առնվազն մեկ բաժանորդագրություն, իսկ շատ օգտատերեր դժվարանում են վերահսկել պարբերական վճարումները՝ բախվելով անսպասելի գանձումների եւ բաժանորդագրությունների դադարեցման բարդ գործընթացների։Այս երեւույթը հաճախ անվանում են subscription fatigue՝ բաժանորդագրություններից հոգնածություն, երբ բազմաթիվ փոքր վճարումները ժամանակի ընթացքում վերածվում են զգալի ծախսերի, իսկ ավտոմատ երկարաձգումները դառնում են լրացուցիչ անհարմարություն։Լուծում Visa քարտապանների համարԱվելորդ բաժանորդագրություններից հրաժարվելն ու ծախսերը վերահսկելը դարձել է ավելի հեշտ․ Visa Stop Payment ծառայությունը Converse Mobile-ում հնարավորություն է տալիս մեկ հարթակից կառավարել Visa քարտով իրականացվող բաժանորդագրությունները։Ծառայությունից օգտվելու համար Converse Mobile-ում ընտրեք՝Քարտեր → Ընտրել Visa քարտը → ԲաժանորդագրություններԲաժնում հնարավոր է՝• տեսնել հասանելի բաժանորդագրությունները,• դիտել դրանց հետ կապված գանձումները եւ գործարքները,• ընտրել անհրաժեշտ ժամանակահատվածը,• դադարեցնել այլեւս չօգտագործվող բաժանորդագրությունները։«Դադարեցված բաժանորդագրություններ» բաժնում հնարավոր է տեսնել հավելվածի միջոցով ապաակտիվացված ծառայությունները եւ անհրաժեշտության դեպքում կրկին ակտիվացնել դրանք։Ուշադրություն․ Բանկը պատասխանատվություն չի կրում ցուցակում արտացոլված տվյալների ամբողջականության համար․ հարթակում ներկայացվում են հասանելի տվյալները, որոնք կարող են լինել ոչ ամբողջական։Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 386