Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու, աշխարհի տարբեր երկրներում հայկական արտադրանքի արտահանմանը նպաստելու եւ հայաստանյան բիզնեսի մրցունակության բարձրացմանն աջակցելու նպատակով մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմաններ։ Ֆակտորինգի տարեկան տոկոսադրույքԵվրո` 4.9%ԱՄՆ դոլար` 6.9%Տրամադրման միջնորդավճար'Հաշիվ-ապրանքագրի գումարի 0.3% (նվազագույնը՝ 5000 ՀՀ դրամ):Բանկից հայտնել են, որ առաջարկից կարող են օգտվել Հայաստանում գործող այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ապրանքների կամ ծառայությունների արտահանմամբ:Ակբա բանկի կողմից տրամադրվող արտահանման ֆակտորինգի միջոցով տեղական արտադրողներն ու ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրենց արտադրանքն ու ծառայությունները կկարողանան արտահանել Եվրոպական միության երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ, Չինաստան եւ աշխարհի շատ այլ երկրներ։Ակբա բանկն այս առաջարկով հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն է ստեղծում մեծացնել իրենց մրցունակությունն ու ընդլայնել արտահանման աշխարհագրությունն ամբողջ աշխարհում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1304