Շախմատ եւ ընկերություն. CaseKey-ն ու Բիբլոս Բանկ Արմենիան նշել են Շախմատի միջազգային օրը

20.07.2026 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#CaseKey #Բիբլոս Բանկ Արմենիա

Շախմատի միջազգային օրվան ընդառաջ CaseKey-ի մասնակիցներն ու Բիբլոս Բանկ Արմենիայի աշխատակիցները տեղավորվել էին շախմատային տախտակների առջեւ՝ սիրողական առաջնության շրջանակում։


CaseKey 2026-ը մեկնարկել է հունիսին եւ արդեն չորրորդ տարին անընդմեջ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությամբ։

Բանկից հայտնել են, որ բիզնես խնդիրների լուծման մրցույթի շրջանակում ոչ ակադեմիական բաղադրիչները շատ են, եւ շախմատային առաջնությունը դրանցից մեկն է։ 

Թեժ պայքարից հետո հայտնի են դարձել 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի հաղթողները, որոնք ստացել են սերտիֆիկատներ ու նվերներ, իսկ առաջնության չեմպիոնը՝ նաեւ գավաթ։

«Միջոցառումը ոչ միայն մրցակցության մասին էր, այլեւ շախմատի շուրջ համախմբվածության, թիմային աշխատանքի, հետաքրքիր մարտավարությունների եւ լավ տրամադրության»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1007

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW