ԵԱԶԲ-ն կաջակցի ԶՊՄԿ-ի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

03.07.2026 | 08:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #ԶՊՄԿ

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ֆինանսավորում կտրամադրի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրի իրականացման համար։ 


ԶՊՄԿ-ից հայտնել են, որ վարկային պայմանագիրը ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի եւ Բիզնես ֆորումի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը։

Պայմանագրի շրջանակում ԵԱԶԲ-ն ԶՊՄԿ-ի համար կտրամադրի $120 միլիոնի չափով չվերականգնվող վարկային գիծ։ Ներգրավված միջոցները կուղղվեն ընկերության ներդրումային ծրագրի իրականացմանը, որը նախատեսում է հանքաքարի վերամշակման ծավալների ավելացում՝ որպես ձեռնարկության զարգացման երկարաժամկետ ծրագրի մաս։

«Ֆինանսավորումը կուղղվի արտադրական ցիկլի արդյունավետության բարձրացման ծրագրի իրականացմանը։ Սա արտացոլում է ԵԱԶԲ-ի գործունեության կարեւոր ուղղություններից մեկը՝ մասնակցությունը տարածաշրջանում արդյունաբերության արդիականացման երկարաժամկետ ֆինանսավորմանը՝ հենվելով առկա արդյունաբերական ներուժի վրա», – նշել է ԵԱԶԲ-ի ավագ կառավարող տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը։

«Ներգրավված ֆինանսավորումը մեզ հնարավորություն կտա հետեւողականորեն իրականացնել ներդրումային ծրագիրը, որի նպատակն է ավելացնել հանքաքարի վերամշակման ծավալները։ Սա կարեւոր քայլ արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման եւ արտադրության երկարաժամկետ կայուն զարգացման ապահովման ճանապարհին», – ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը։ 
Դիտում՝ 802

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW