«Ինեկո Գրուպ»-ը տեղեկացնում է, որ Գրիգոր Հարությունյանը նշանակվել է «Ինեկո Գրուպ»-ի Ներդրումային բանկինգի գծով տնօրեն եւ «Դայմենշն» ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն։ «Այս նշանակումը կարեւոր քայլ է «Ինեկո Գրուպ»-ի եւ «Դայմենշն» ՓԲԸ-ի հետագա զարգացման տեսանկյունից։ Նրա միջազգային փորձը, ներդրումային ոլորտի խորը գիտելիքներն ու ղեկավարման հմտությունները նշանակալի դեր կունենան ընկերության ռազմավարական նպատակների իրականացման եւ երկարաժամկետ աճի ապահովման գործում», - նշել է «Ինեկո Գրուպ»-ի տնօրեն Դավիթ Բալոյանը։Գրիգոր Հարությունյանն ունի ֆինանսների, ներդրումների եւ ռազմավարական կառավարման ոլորտներում բազմամյա փորձ։ Մինչ թիմին միանալը նա զբաղեցրել է Կառավարող տնօրենի պաշտոնը «Ամբեր Կապիտալ Արմենիա» ՓԲԸ-ում, իսկ ավելի վաղ աշխատել է «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ընկերության լոնդոնյան գրասենյակում։Նա Նոթինգհեմի համալսարանի շրջանավարտ է, ունի իրավագիտության բակալավրի եւ միջազգային առեւտրային իրավունքի մագիստրոսի աստիճաններ, ինչպես նաեւ CFA եւ CA մասնագիտական որակավորումներ։«Ուրախ եմ միանալ «Ինեկո Գրուպ»-ի եւ «Դայմենշն» ՓԲԸ-ի թիմերին այս կարեւոր փուլում։ Համոզված եմ, որ ընկերության փորձառության, մասնագիտական թիմի եւ հստակ տեսլականի համադրությունը թույլ կտա ստեղծել նոր արժեք եւ ապահովել կայուն աճ ու զարգացում»,- ասել է Գրիգոր Հարությունյանը։«Գրիգոր Հարությունյանի նշանակումը արտացոլում է «Ինեկո Գրուպ»-ի եւ «Դայմենշն» ՓԲԸ-ի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնելու ներդրումային բանկինգի ուղղությունը, ընդլայնելու հնարավորությունները եւ ստեղծելու նոր արժեք Հայաստանի ֆինանսական շուկայի համար»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1789