Երեւանում կայացել է Porsche Community Event երրորդ ամենամյա հավաքը

02.07.2026 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւանում օրերս կայացել է Porsche Community Event երրորդ ամենամյա հավաքը։ Porsche Centre Yerevan-ի կազմակերպած միջոցառման առանցքում մեկ գաղափար էր՝ Porsche-ն երբեք միայն մեքենա չի եղել։ Porsche-ն համայնք է՝ մարդիկ, որոնց միավորում են նույն էներգիան, նույն արժեքները և ճանապարհի հանդեպ նույն սերը։ 


Միջոցառման ընթացքում կայացան բազմաթիվ հետաքրքիր իվենթներ ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկ հյուրերի համար։ Երեկայն կայացան նաև թեստ-դրայվերը. հյուրերը կարող էին ոչ միայն տեսնել, այլև անձամբ զգալ Porsche-ի ղեկին լինելու հաճույքը։ 


Միջոցառման հարթակում ներկայացված էր Porsche-ի մոդելային շարքը, որին հյուրերը կարող էին ծանոթանալ ամբողջ երեկոյի ընթացքում։ Հատուկ ուշադրության կենտրոնում էր երեկոյի գլխավոր հերոսներից մեկը՝ Cayenne Black Edition-ը, որի համար գործում էր հատուկ առաջարկ։ 

Porsche գործընկերները՝ Ինեկոբանկը և Armenia Leasing-ը, այս երեկոյի համար պատրաստել էին բացառիկ ֆինանսական առաջարկներ ցուցադրված մեքենաների համար, և ոչ միայն։ Եթե երազանքի Porsche-ն այդ օրը այստեղ էր, ապա դրան մոտենալու ճանապարհն էլ երբևէ այսքան կարճ չէր եղել։ 

Ինեկոբանկի և Armenia Leasing-ի շնորհիվ ցուցադրված մեքենաների համար գործում էին ֆինանսավորման և լիզինգի բացառիկ պայմաններ։ 


Cayenne Black Edition-ը ցուցադրված էր հենց տեղում և հասանելի հատուկ առաջարկով։ Ցուցադրված մեքենաների համար գործում էին ֆինանսավորման և լիզինգի բացառիկ պայմաններ։ Բոլոր մանրամասները հնարավոր էր ճշտել տեղում՝ վաճառքի մենեջերի օգնությամբ։

Երեկոյի ավարտին հայտարարվեց ևս մեկ կարևոր նորություն նրանց համար, ովքեր սիրում են առաջինը լինել. հուլիսի 17-ին սպասվում է առանձնահատուկ իրադարձություն՝ բոլորովին նոր Cayenne Electric-ի պաշտոնական շնորհանդեսը։

Cayenne Electric-ը միավորում է սպորտային մեքենայի ԴՆԹ-ն և SUV-ի հարմարավետությունը։ Այն առանձնանում է լեգենդար 911-ից ոգեշնչված դիզայնով, Launch Control-ով՝ մինչև 850 կՎտ կամ 1156 ձիաուժ հզորությամբ, մինչև 642 կմ ընթացքի պաշարով, իսկ 800 վոլտանոց ճարտարապետության շնորհիվ՝ լիցքավորվում է 10%-ից մինչև 80% ընդամենը մոտ 16 րոպեում։ Porsche Community-ի անդամները, ինչպես միշտ, առաջիններից կլինեն, ովքեր այն կտեսնեն մոտիկից։

Դեռեւս 1952 թվականի մայիսի 26-ին Գերմանիայում Porsche-ի մի խումբ սիրահարներ հիմնեցին աշխարհում առաջին Porsche ակումբը։ Այս նախաձեռնությունն անմիջապես արժանացավ հենց Ֆերդինանդ Պորշեի աջակցությանը, ինչն էլ հիմք դրեց բրենդի և հաճախորդների միջև խորը, ջերմ ու ընկերական հարաբերություններին։


Այն, ինչ հիմնվեց որպես փոքր համայնք, այսօր դարձել է աշխարհում ավտոսիրողների ամենամեծ միավորումներից մեկը։ Այսօր աշխարհի ավելի քան 700 պաշտոնական ակումբներում միավորված է շուրջ 240,000 անդամ։ Սա հսկայական գլոբալ ցանց է, որտեղ ավանդույթները, ազատության ոգին և իրական արժեքների հանդեպ հարգանքը փոխանցվում են սերնդեսերունդ։

Իսկ Հայաստանում այս ոգին ապրում է արդեն շուրջ 5 տարի։ Այս ընթացքում Porsche Yerevan-ը կազմակերպել է կանանց հզորացմանը նվիրված Driven Female միջոցառումները, տարբեր ոլորտների տաղանդներին մեկտեղող Creative Leaders-ը, ինչպես նաև քաղաքից դուրս անցկացվող էքստրեմալ Driving Event-ները։ Եվ ահա արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է համայնքի գլխավոր հավաքը՝ Community Event-ը, որը մեկ հարկի տակ է հավաքում Porsche-ի սիրահարներին։ Համայնքը գոյություն ունի հենց նրանց շնորհիվ։

Հայաստանում Porsche-ի ոգին ու ավանդույթները լավագույնս պահպանում և զարգացնում է բրենդի պաշտոնական ներկայացուցիչը՝ Պորշե Կենտրոն Երևանը։ Պարբերաբար կազմակերպվող միջոցառումները և նոր մոդելների տպավորիչ շնորհանդեսները հայ ավտոսիրողներին դարձնում են Porsche-ի բացառիկ փիլիսոփայության անբաժան մասը։

Դիտում՝ 706

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW