ArcaQR-ով նույնականացում՝ EasyPay տերմինալներում

29.06.2026 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ArcaQR #EasyPay

EasyPay վճարային տերմինալներում անհրաժեշտ է անցնել նույնականացում ավանդի, քարտի եւ հաշվի համալրումների իրականացման համար։ Այժմ դա հնարավոր է նաեւ ArcaQR-ի միջոցով։ 


Arca QR-ով նույնականանալու համար անհրաժեշտ է ընտրել ArcaQR-ը որպես նույնականացման մեթոդ, մուտք գործել MyAmeria, AraratMobile կամ AEB Mobile հավելված, սքանավորել տերմինալի էկրանին ցուցադրված QR կոդը վերոնշյալ հավելվածներից մեկով։ 

EasyPay տերմինալներում հնարավոր է նույնականանալ նաեւ easywallet հավելվածով եւ imID-ով։ Մանրամասները՝ այստեղ

Առաջիկայում կավելանա ArcaQR համակարգին մասնակից բանկերի թիվը, եւ տերմինալներում հնարավոր կլինի նույնականանալ նաեւ այլ բանկերի հավելվածներով։ 
 
«Իզի Փեյ» ընկերության մասին 

«Իզի Փեյ»-ը ՀՀ առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որի նպատակն է պարզեցնել մարդկանց ֆինանսական կյանքը եւ առաջարկել պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ «Իզի Փեյ»-ի 4200+ տերմինալներում եւ easywallet հավելվածում կան 1000+ վճարատեսակներ․ հնարավոր է վճարել բժշկական, պետական, ապահովագրական, նոտարական, կոմունալ եւ այլ ծառայությունների համար, կատարել նվիրատվություններ, մեքենային առնչվող վճարումներ ու վարկի մարումներ, կատարել ու ստանալ դրամական փոխանցումներ, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ եւ ավելին։ Ընկերության մասին ավելին ներկայացված է www.easypay.am պաշտոնական կայքում։ 
 
Arca-ի մասին 

Arca-ն ազգային վճարային համակարգ է, որը միավորում է ՀՀ բանկային համակարգը եւ ձեւավորում միասնական եւ նորարար ֆինանսական էկոհամակարգ։ Այն տրամադրում է վճարային լուծումներ ֆինանսական կազմակերպություններին, ձեռնարկատերերին եւ քարտապաններին։ Ընկերության նորարար տեխնոլոգիական լուծումներից են ArcaPay-ը, ArcaQR-ը եւ ArcaLink-ը։ Arca-ի ծառայությունների մասին ներկայացված է www.arca.am պաշտոնական կայքում։
Դիտում՝ 2485

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW