Ամիօ փաթեթները համալրվել են եւս մեկ առավելությամբ

11.06.2026 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #քեշբեք #VeloeSIM

Ամիօ փաթեթները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են բանկային ծառայություններից օգտվել ավելի հարմար, պարզ եւ շահավետ ձեւով։ Active, Pro եւ Exclusive փաթեթները միավորում են ամենապահանջված ծառայությունները՝ քարտեր, հաշիվներ, ճամփորդական առավելություններ եւ բազմաթիվ այլ արտոնություններ։


Ամիօ Active, Pro եւ Exclusive փաթեթների շրջանակում այժմ գործում է նոր առաջարկ՝ 20% քեշբեք VeloeSIM-ից՝ Ամիօ քարտերով գնումներ կատարելիս։

Քեշբեքը տրամադրվում է յուրաքանչյուր գործարքից հետո՝ VeloeSIM հավելվածի միջոցով VeloeSIM ծառայությունների ձեռքբերման դեպքում։ Քեշբեքը տրամադրվում է VeloeSIM-ի կողմից եւ փոխանցվում է VeloeSIM-ի օգտահաշվին։ Առաջարկը գործում է թե´ քարտով, թե´Google Pay կամ Apple Pay տարբերակով կատարված վճարումների դեպքում։

Փաթեթների առավելություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 347

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW