Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ՖԻՖԱ աշխարհի առաջնության պաշտոնական ցուցադրման գլխավոր հովանավորն է։ Ֆուտբոլասեր համայնքը հնարավորություն ունի հետեւելու սպասված իրադարձությանը Fast TV հեռուստաալիքով ուղիղ հեռարձակմամբ։ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» մարզադաշտում, որտեղ Մեքսիկայի հավաքականը կմրցի Հարավային Աֆրիկայի դեմ:Այս տարի մրցաշարն աննախադեպ է իր ծավալներով․ տեղի կունենա 104 հանդիպում 48 հավաքականի մասնակցությամբ։ ՖԻՖԱ-ն ընդլայնել է աշխարհաքաղաքական ուղեգրերի քանակը, եւ այս տարի պատմության մեջ առաջին անգամ առաջնությանը մասնակցելու են Ուզբեկստանի, Հորդանանի, Կաբո Վերդե եւ Կյուրասաոյի հավաքականները։ ՖԻՖԱ-ի 23-րդ աշխարհի առաջնությունը կընթանա միաժամանակ երեք երկրում՝ ԱՄՆ, Մեքսիկա եւ Կանադա: Ըստ ոլորտի մասնագետների կանխատեսումների՝ այս տարվա առաջնության գլխավոր ֆավորիտներն են Իսպանիան, Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան եւ Անգլիան։ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի «Մետլայֆ Սթեդիում» մարզադաշտում։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 363