ՀԿԵ-ն գործարկում է Բաթումիի եւ Սեւանի սեզոնային ուղղությունները

02.06.2026 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #Բաթումի #Սեւան

«Հարավկովկասյան երկաթուղին» հունիսի 14-ից անցնում է Երեւան-Թբիլիսի-Բաթումի-Երեւան երթուղով միջազգային ուղեւորափոխադրումների իրականացմանը։


ՀԿԵ-ից հայտնել են, որ փոխադրումն իրագործվում է «Արմենիա» ֆիրմային գնացքով, որի ժամանակակից ու հարմարավետ վագոնները հարմարեցված են հեռավոր ուղերթների համար։ 

Գնացքը երթեւեկելու է օրընդմեջ՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը։ Տոմսեր կարելի է ձեռք բերել Հայաստանի եւ Վրաստանի հիմնակայանների տոմսարկղերից, ինչպես նաեւ առցանց։ Ընկերությունը ներդրել է տոմսերի առցանց գնման ավելի արդիական եւ արդյունավետ նոր համակարգ։ Ծրագիրն առայժմ գործում է թեստային ռեժիմով, բայց դրա օգնությամբ արդեն կարելի է գնել «Արմենիա» գնացքի տոմս։ 

Բացի այդ, հունիսի 12-ից մեկնարկում է նաեւ Երեւան-Սեւան-Շորժա-Երեւան երթուղին։ Էլեկտրագնացքը կգործի ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին։ Երեւան մեկնակայանից գնացքի մեկնումը ժամը 8։30-ին է, Շորժա կայարանից երեկոյան վերադարձը՝ ժամը 17։00։ 

Գյումրի-Երեւան №101 արագընթաց գնացքով ճամփորդող ուղեւորների հարմարության նպատակով հունիսի 12-ից էլեկտրագնացքը Գյումրի կայարանից կմեկնի 19։40-ին նախկին 17։55-ի փոխարեն։ Դա թույլ կտա Գյումրու հյուրերին ավելի երկար ժամանակ անցկացնել քաղաքում Երեւան վերադարձից առաջ։
Դիտում՝ 3266

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW