Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայէկոնոմբանկը բարձրացրել է «Մանկական» ժամկետային ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքները դրամով եւ ԱՄՆ դոլարով կատարվող ներդրումների համար․ Արժույթ Տարեկան անվանական տոկոսադրույք AMD 9.5 % USD 4.5 % Առաջարկը գործում է 01.06.2026-31.08.2026թթ. ժամանակահատվածում՝ 16 տարեկանը չլրացած երեխաների անվամբ ներդրվող «Մանկական» ժամկետային ավանդի կամ ավանդների համար։Բանկից հայտնել են, որ ակցիայի շրջանակում առնվազն 1 մլն դրամ (կամ համարժեք ԱՄՆ դոլար) չափով «Մանկական» ժամկետային ավանդ ներդնող հաճախորդներին բանկը տրամադրում է նաեւ այլ արտոնություններ՝ • Visa Guru Travel վճարային քարտ՝ 0 դրամ տարեկան սպասարկման վճարով (1-ին տարվա համար),• «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ճանապարհորդության ապահովագրություն (TR Whole World AEB)՝ 4,000 դրամ սակագնով,• Տեղեկանքների տրամադրում՝ 50% զեղչված սակագնով,• անհատական պահատեղ՝ 30% զեղչված սակագնով (բացառությամբ Գլխամասային գրասենյակում գտնվող պահատեղերի)։Ավանդը հնարավոր է․ • ներդնել բանկի Գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում (բացառությամբ «Արարատյան» եւ «Սիլաչի» մասնաճյուղերի), • համալրել AEB Mobile/Online համակարգերի միջոցով:Ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2383