Հայաստանում կգործարկվի մաքսային զննման նոր հարթակ: Դրա բացման րարաողությանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ հարթակը կօգնի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրի ու ներդրումների դյուրացմանը։ «Այս համակարգի ձեռքբերման համար ապահովելով $3,5 միլիոն աջակցություն՝ Միացյալ Նահանգները վերստին ընդգծում է իր հավատարմությունն օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի ներքո սահմանային անվտանգության ու մաքսային վերահսկողության ամրապնդման վերաբերյալ ստանձնած հանձնառություններին»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2436