Էկոնոմիկայի նախարարությունը ուսանողներին հրավիրում է համագործակցության
11.02.2009 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ուսանողներին հրավիրում է համագործակցության եւ հայտարարում է ավելի քան 40 թափուր աշխատատեղերի մասին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ ուսանողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ չնայած պետական կառույցներում ցածր աշխատավարձներին, ուսանողներին փորձ եւ հմտություներ ձեռքբերելու եզակի հնարավորություն կընձեռվի:
Նրա խոսքերով, այդպիսով հայ ուսանողները հնարավորություն կստանան արագորեն դառնալ մրցունակ մասնագետներ աշխատանքի շուկայում:
Ներսես Երիցյանը ուսանողներին դիմել է նաեւ իրենց դիպլոմային եւ դիսերտացիոն աշխատանքները գրելու ընթացքում էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցելու առաջարկությամբ եւ կոչ է արել հանդես գալ գիտելիքների տնտեսության ձեւավորման նախաձեռնություններով:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: