2026թ․-ի առաջին եռամսյակը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի համար կայունության, ռազմավարական նոր մարտահրավերների եւ վստահության ժամանակաշրջան էր։ Հավատարիմ մնալով արդեն իսկ ներդրած սկզբունքներին՝ Ընկերությունը շարունակում է քայլել ժամանակին համընթաց՝ վստահորեն պահպանելով ֆինանսական կայուն կարգավիճակը շուկայում։ Հաշվետու եռամսյակի ցուցանիշների վերլուծությունից առանձնացվել են առանցքային դերակատարություն ունեցող հետեւյալ ցուցանիշները, իրադարձությունները․• 2025-2026թթ․-ին 1-ին եռամսյակների համեմատականով ապահովագրական շուկայում գրանցվել է հավաքագրված ապահովագրավճարների գծով պորտֆելի աճ 3%-ով կամ 539 մլն ՀՀ դրամ ծավալով։ Հարկ է նշել, որ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը նույն ժամանակաշրջանում արձանագրել է 9% կամ 355 մլն ՀՀ դրամ պորտֆելի աճ։• Ընկերության պորտֆելում առաջատար դիրքերն են զբաղեցնում ԱՊՊԱ /45%/ եւ առողջության ապահովագրության /32%/ պրոդուկտները։ • 2025-2026թթ․-ին 1-ին եռամսյակներում ապահովագրական շուկայում գրանցված Առողջության ապահովագրության գծով հավաքագրված ապահովագրավճարների պորտֆելի շուրջ 16% անկմանը զուգահեռ Ընկերությունում արձանագրվել է 3,5% կամ 41,9 մլն ՀՀ դրամ պորտֆելի աճ։ Պրոֆեսիոնալ թիմի հանդեպ ձեւավորված վստահությունը եւս մեկ անգամ դրսեւորվել է Ընկերության ցուցանիշներով եւ ի հակառակ շուկայի անկման՝ գրանցվել է պորտֆելի աճ։ • Չնայած տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին՝ Ընկերությունը շարունակել է ամրապնդել իր առաջատար դիրքը բեռների ապահովագրության գծով՝ գրանցելով 12,1% կամ 18,8 մլն ՀՀ դրամ հավաքագրված ապահովագրավճարների գծով պորտֆելի աճ։ • Ռազմավարական նոր լուծումների շնորհիվ տուրիստական՝ աջակցության ապահովագրության դասի գծով գրանցվել է 23,2% կամ 16,8 մլն ՀՀ դրամ հավաքագրված ապահովագրավճարների գծով պորտֆելի աճ։ • Ընկերությունը հավատարիմ է մնում իր հաճախորդամետ քաղաքականությանը, ինչի մասին վկայում է Ապահովագրական շուկայի առաջատար ԱՊՊԱ պրոդուկտի գծով գործող պորտֆելի, հավաքագրված ապահովագրավճարի եւ շուկայի հատուցման քանակի, ծավալի հավասար 18% մասնաբաժինների մասնակցությամբ․ • Ընկերությունը, կարեւորելով ապահովագրական պորտֆելի դիվերսիֆիկացիան, շարունակում է պահպանել կամավոր եւ պարտադիր պրոդուկտների խելամիտ հարաբերակցությունը՝ կամավոր ապահովագրության դասերով՝ 55%, պարտադիր ապահովագրության դասերով 45% մասնաբաժիններով: • Կայուն քայլերով զարգացումը նաեւ անդրադարձ է ունեցել Ընկերության Ակտիվների վրա՝ գրանցելով 9% կամ 1 մլրդ ՀՀ դրամից ավել աճ։• Ապահովագրական շուկայում քննարկվող ժամանակաշրջանում արձանագրվել է 12% կամ 3,77 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալի աճ։ Ընկերությունը վերոգրյալ ցուցանիշի աճով առաջատարներից է շուկայում կամ թվերով արտահայտած արձանագրել է 16% կամ 819 մլն ՀՀ դրամից ավել կապիտալի աճ։• Ոլորտից գոյացած զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է շուրջ 44%-ով կամ 625 մլն ՀՀ դրամ ծավալով։ Գրագետ կառուցված գործելաոճն արտահայտվել է ոչ միայն պրոդուկտների աճով, այլեւ զուտ շահույթի ցուցանիշներով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատականով ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ գրանցելով շուրջ 89% զուտ շահույթի աճ։ Ներկայացված ցուցանիշով Ընկերությունն ապահովագրական շուկայում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ ոլորտի ընդհանուր զուտ շահույթի 24% մասնաբաժնով։ • Պարտավորությունների ցուցանիշների վերլուծությունը եւ վերջինիս համեմատականը կապիտալի, ակտիվի աճերի հետ խոսում է այն մասին, որ Ընկերությունը շարունակում է ամրապնդել ֆինանսական կայունությունն ապահովող գործընթացը։ 2026թ․-ի առաջին եռամսյակում Ընդհանուր կապիտալի 16%, Ակտիվների 9% աճի դիմաց գրանցվել է Պարտավորությունների ընդամենը 4% աճ։ • ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ շարունակում է ընդլայնել ապահովագրական պրոդուկտների բազմազանությունը, ինչը վկայում է գյուղատնտեսության ապահովագրության համաապահովագրության ծրագրին մասնակցությամբ եւ աշխարհի առաջատար ապահովագրական ընկերություններից AXA Health International-ի հետ մշակված առողջության ապահովագրության բացառիկ ծրագրի ներդրմամբ։ Առաջին անգամ Հայաստանում Global Health Insurance ծրագիրը հնարավորություն է տալիս լայնածավալ բուժծառայություններից օգտվել՝ կանխարգելիչ բուժզննումներից մինչեւ օնկոլոգիական հիվանդությունների բուժում, աշխարհի 50+ երկրների առաջատար բուժկենտրոններում։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ շարունակում է՝ Իր առջեւ դնել նոր նշաձողեր՝ ժամանակի պահանջներին եւ տեխնոլոգիական նորարարություններին զուգընթաց, Առաջնորդվելով հաճախորդների վստահությամբ՝ պահպանել եւ զարգացնել պորտֆելի կայուն աճը, Շուկայում առանձնանալ ֆինանսական արդյունավետության բարձրացմամբ, Քայլ առ քայլ իրականացնել պորտֆելի կառուցվածքի ընդլայնում, Կատարել ապահովագրական պորտֆելի թիրախային խմբերի ճիշտ ընտրություն եւ հաջողությամբ կառավարել ստանձնած ռիսկերը, Պահպանել եւ զարգացնել շահութաբերության մակարդակը, Ռազմավարական ծրագրերը կառուցել՝ որպես բազային հիմք դիտարկելով ֆինանսական կայունությունն ու վստահությունը։ Tweet Դիտում՝ 3760