Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների կարիքներին հրատապ արձագանքելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Նախարարությունից հայտնել են, որ նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակելի տարածք չունեցող, բնակության համար ոչ պիտանի տարածք ունեցող անձանց (ընտանիքներին) ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով։ 19.11.2022 | 08:32 Փայտե տնակները՝ որպես այլընտրանք Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել «մոդուլային տնակ» հասկացությունը՝ որպես ժամանակավոր, արագ հավաքվող եւ տեղափոխելի կացարան, սահմանել շահառուների շրջանակը եւ ընտրության չափանիշները, ներդնել դիմումների ընդունման, տվյալների համադրման եւ գնահատման միասնական համակարգ, սահմանել մոդուլային տնակների տրամադրման ընթացակարգը, ժամկետները եւ պայմանագրային հիմքերը։Առաջարկվող կարգավորումը հնարավորություն է տալու հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում արագ եւ արդյունավետ կազմակերպել ժամանակավոր կացարանի ապահովումը։ Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել այստեղ: Tweet Դիտում՝ 1823