Առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 459 մլրդ 270 մլն դրամ

27.04.2026 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հարկատու #ՊԵԿ

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։ 


Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ցանկի առաջին տասնյակն ունի այսպիսի տեսք՝

1. «Մոբայլ Սենթր Արթ» 

2. «Գազպրոմ Արմենիա»

3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» 

4. «Գրանդ տոբակո»

5. «Սոֆթ Կոնստրակտ»

6. «ԻՄՎԲԱՄ»

7. «Դիջիթեյն» 

8. «Ֆիլիպ Մորիս Արմենիա» 

9. «Սիթի» 

10. «Թեղուտ»


Այսպես՝ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 380 միլիարդ 334 միլիոն դրամ, իսկ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 78 միլիարդ 935 միլիոն դրամ։ 

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Դիտում՝ 1449

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW