Անասնաբուծության աջակցության փորձնական ծրագրի ժամկետը երկարաձգվել է

23.04.2026 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անասնաբուծություն #ներդրում

Հայաստանում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական միջոցառման գործողության ժամկետը կերկարացվի մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ։  


Կառավարության որոշմամբ՝ նպատակն է նպաստել անասնաբուծության ճյուղում ներդրումների ներգրավմանը, առաջարկվում է նաեւ ծրագրում կատարել փոփոխություններ, համաձայն որի, շահառուն պարտավոր է ներդրումային ծրագրի իրականացումն ավարտել ծրագրի մասնակցության պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից՝ 4,5 տարվա ընթացքում՝ նախկին 3 տարվա փոխարեն: 

Ըստ հիմնավորման՝ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում Հայաստանում թռչնամսի, իսկ ավելի կոնկրետ՝ հավի մսի առաջարկը շարունակաբար աճել է, սակայն վերջին հինգ տարիներին միայն 23-27%-ն է ապահովվել տեղական արտադրության հաշվին, իսկ խոզի մսի ինքնաբավության մակարդակը տատանվել է 45-54%-ի միջակայքում։ Ծրագրի շրջանակում կնքվել է 11 պայմանագիր՝ շուրջ 82,4 մլրդ դրամ ներդրումային ծրագրերով։ 

«Մինչեւ դեկտեմբերի 30-ը հնարավորություն ենք տալիս, որ եթե կլինեն նոր նախաձեռնություններ, նոր ներդրումներ, գան, այս ծրագրով մասնակցեն»,- նիստին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Դիտում՝ 1604

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW