Evocabank-ի վարչության նախագահը մասնակցում է IMF-ի եւ World Bank-ի Spring Meetings 2026-ին

14.04.2026 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Կարեն Եղիազարյան

Ապրիլի 13–18-ը Վաշինգտոնում անցկացվում են International Monetary Fund-ի եւ World Bank Group-ի տարեկան Գարնանային հանդիպումները (Spring Meetings)։


Evocabank-ի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը մասնակցում է International Monetary Fund-ի եւ World Bank Group-ի կողմից կազմակերպված Spring Meetings 2026-ին։

Այս միջոցառումը համաշխարհային հարթակ է, որը յուրաքանչյուր տարի համախմբում է ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու համաշխարհային տնտեսական վիճակը եւ միջազգային ֆինանսաբանկային մարտահրավերները։

Evocabank-ից հայտնում են, որ քննարկումների առանցքում են գլոբալ տնտեսական աճի հեռանկարները, ֆինանսական կայունությունը, աղքատության նվազեցումը, ինչպես նաեւ տնտեսական ռազմավարության ձեւավորման կարեւոր ուղղությունները։

«Կարեն Եղիազարյանի մասնակցությունը եւս մեկ անգամ ընդգծում է Evocabank-ի ներգրավվածությունը գլոբալ ֆինանսական օրակարգում եւ բանկի պատրաստակամությունը՝ համաշխարհային փորձն ու լավագույն լուծումները ներդնելու Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 7976

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW