Ակբա բանկը եւ համաշխարհային հեղինակություն ունեցող օնլայն բրոքերային հարթակներից մեկը՝ ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով։ Այսուհետ acba digital հավելվածով ՀՀ քաղաքացի եւ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներն հնարավորություն ունեն առանց մասնաճյուղ այցելելու բացել միջազգային արժեթղթային հաշիվ, համալրել այն եւ իրականացնել արժեթղթերի առք ու վաճառք՝ աշխարհի առաջատար ֆինանսական շուկաներում։ Interactive Brokers-ի ներդրումային հարթակում acba digital-ի օգտատերերին հասանելի են ամերիկյան, եվրոպական եւ ասիական շուկաներում ցուցակված բաժնետոմսերը, պարտատոմսերն ու ETF-ները։Նոր ներդրումային հարթակի կարեւոր առավելություններից է նաեւ հաշվի համալրման եւ գումարի դուրսբերման հնարավորությունը՝ ակնթարթորեն եւ առանց միջնորդավճարի, ինչը ապահովում է առավել հարմարավետ եւ արագ ներդրումային փորձառություն։ Interactive Brokers-ն առաջարկում է նաեւ բազմաթիվ վերլուծական գործիքներ՝ ներդրումային որոշումների կայացումն առավել արդյունավետ դարձնելու համար։Գործարքների իրականացման պայմանները.• Ամերիկյան շուկայում յուրաքանչյուր արժեթղթի/բաժնետոմսի համար` $0.01, նվազագույնը՝ $4,• Եվրոպական շուկայում յուրաքանչյուր գործարքի համար` 0.1%, նվազագույնը՝ €4,• Ասիական շուկայում, օրինակ՝ Չինաստան, յուրաքանչյուր գործարքի համար` 0.1%, նվազագույնը՝ 40 HKD։ «Ակբա բանկը շարունակում է զարգացնել իր թվային լուծումները՝ հաճախորդներին առաջարկելով ժամանակակից եւ արդյունավետ ֆինանսական գործիքներ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Միջազգային ներդրումային գործիքի ներդրմամբ Ակբա բանկը միտված է ձեւավորելու վստահելի, ապահով եւ տեխնոլոգիական միջավայր, որտեղ ներդրումները միջազգային շուկաներում դառնում են հասանելի, պարզ եւ արագ՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Նշվում է, որ ETF-ները ներդրումային «զամբյուղներ» են, որոնք հնարավորություն են տալիս մեկ գործարքով ներդրում կատարել միանգամից բազմաթիվ առաջատար ընկերությունների բաժնետոմսերում կամ այլ ակտիվներում՝ նվազեցնելով ռիսկերը։Interactive Brokers-ը հիմնադրվել է 1978 թվականին եւ համաշխարհային մակարդակում համարվում է ոլորտի առաջատարներից մեկը։ Interactive Brokers-ը չի ուղղորդում կամ առաջարկում որեւէ բրոքերային ընկերության, երրորդ կողմի ֆինանսական խորհրդատուներին կամ հեջ ֆոնդերին՝ ներառյալ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին։ Interactive Brokers-ը «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործընկեր կամ դուստր ձեռնարկությունը չէ։ Interactive Brokers-ը հաճախորդներին մատուցում է գործարքների կատարման եւ քլիրինգային ծառայություններ: Այստեղ ներկայացվող ոչ մի տեղեկատվություն չի կարող համարվել Interactive Brokers-ի կողմից որեւէ արժեթուղթ կամ ֆինանսական գործիք գնելու, վաճառելու, պահելու կամ որեւէ կոնկրետ ներդրումային ռազմավարության մեջ ներգրավվելու առաջարկություն: Interactive Brokers-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.interactivebrokers.com կայք։ Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4065