Ամիօ փաթեթներ․ ձեր նախընտրած բանկային ծառայությունները՝ մեկ տեղում

23.03.2026 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Ամիօ փաթեթ
Ամիօ փաթեթ. Սա բանկային ծառայությունների ամբողջություն է, որը կհեշտացնի ձեր կյանքը՝ ամենաուղիղ իմաստով։ Ցանկանո՞ւմ եք ունենալ քարտ, հաշիվ եւ այլ արտոնյալ ծառայություններ, ընտրեք Ամիօի երեք փաթեթներից մեկը եւ վայելեք բոլոր առավելությունները՝ մեկ ամբողջական լուծման մեջ:

Այսպիսով՝ Amio Active փաթեթով կունենաք անվճար (առանց թողարկման եւ սպասարկման վճարի) Visa Gold կամ Mastercard Gold քարտ, որով կարող եք հեշտությամբ կատարել առօրյա վճարումներ եւ գնումներ։

Փաթեթի շրջանակում կունենաք նաեւ 4 արժույթով անվճար բանկային հաշիվ, ինչպես նաեւ ՀՀ դրամով անվճար խնայողական հաշիվ, եթե ընթացիկ ամսում ապահովես նվազագույնը 5,000 ՀՀ դրամ միջին մնացորդ: Բացի այդ, խնայողական հաշվին 20,000 դրամ եւ ավելի մնացորդի դիմաց կստանաք տարեկան 3.56%-4.59% եկամտաբերություն՝ դարձնելով խնայողություններդ ոչ միայն ապահով, այլեւ՝ շահավետ։

Amio Active փաթեթը ներառում է նաեւ մի շարք արտոնյալ ծառայություններ՝ տեղեկանքների, քաղվածքների եւ լիազորագրերի անվճար տրամադրում, գումարի անվճար կանխիկացում բանկի բանկոմատներից՝ օրական մինչեւ 200 հազար ՀՀ դրամ, իսկ Arca անդամ բանկերի բանկոմատներից՝ 50 հազար ՀՀ դրամ, ինչպես նաեւ հաշվին եւ քարտին մասնաճյուղերում միջոցների անվճար մուտքագրում եւ ավելին։

Միացեք Amio Active փաթեթին՝ դիմելով AMIO Mobile հավելվածի «Հայտեր» բաժնից կամ անցնելով հետեւյալ հղմամբ, իսկ բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Փաթեթի սպասարկման համար եռամսյակային գանձվում է 1,500 ՀՀ դրամ, եթե վերջին 3 ամիսների ընթացքում հաճախորդի հաշիվներով կամ քարտերով մուտքային միջին ամսական շրջանառությունը չի կազմում առնվազն 150 հազար ՀՀ դրամ։

Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են հարկման՝ 10%-ի չափով:
Դիտում՝ 307

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW