Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե Հայաստանում, թե արտերկրում։Բանկից հայտնել են, որ Mastercard World քարտը նախատեսված է հարմարավետ ու շահավետ գնումների ու ճամփորդությունների համար։ Քարտի տրամադրած առավելությունների շարքում են՝• Տարեկան 6 մուտքի հնարավորություն դեպի աշխարհի ավելի քան 1,200+ օդանավակայանի բիզնես դասի սպասասրահներ քարտապանի եւ նրա հյուրերի համար• Տարեկան 6 մուտքի հնարավորություն անվտանգության հսկողությունն արագ ու անհերթ անցնելու հատուկ գոտի քարտապանի եւ նրա հյուրերի համար• 1 ԳԲ անվճար ինտերնետ ռոումինգում• 24/7 կոնսիերժ ծառայությունը«Mastercard World-ը պրեմիում քարտ է բոլորի համար։ Բիբլոս Բանկ Արմենիան այսպիսով ընդլայնում է պրեմիումի սահմաններն ու առաջարկում շոշափելի արտոնություններ, որոնք կարող են հասանելի դառնալ շատերին։ Այս քարտը նախատեսված է ակտիվ քարտապանի համար, որը կատարում է օնլայն եւ օֆլայն գնումներ, ճանապարհորդում է եւ, առհասարակ, բանկային քարտից սպասում ավելին»,- նշել է բանկի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։Քարտը պատվիրել կարելի է Byblos Mobile հավելվածով, իսկ մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում։ Tweet Դիտում՝ 403