Օնլայն վարկ Byblos Mobile-ով․ մինչեւ 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

17.02.2026 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #օնլայն վարկ #Byblos Mobile
Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմել եւ ստանալ առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում։

Բանկից հայտնել են, որ մինչեւ 10 մլն ՀՀ դրամի չափով վարկ ձեռք բերելու համար անհրաժեշտ է՝

•    Մուտք գործել Byblos Mobile հավելված (կամ գրանցվել, եթե դեռ հաճախորդ չեք)
•    Վարկեր բաժնում ընտրել «Նոր վարկ» եւ ստանալ առաջարկ

Վարկի հաստատման դեպքում գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում անմիջապես։

«Հարմարավետությունը, անվտանգությունը եւ ժամանակի խնայողությունը ժամանակակից բանկային հաճախորդի համար կարեւորագույն գործոններ են։ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր թվային գործիքը հենց այս խնդիրն է լուծում․ հաճախորդները կարող են դիմել ֆինանսավորման համար առցանց, ստանալ առաջարկը առցանց ու ձեւակերպել վարկը առցանց, արագ ու ապահով։ Այս առաջարկը հաճախորդին օգնելու, նրան մեր ուշադրության կենտրոնում պահելու մեր հանձնառության հերթական դրսեւորումն է»,- նշել է բանկի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

Byblos Mobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից եւ Play Store-ից։ 

Օնլայն վարկի մասին մանրամասն տեղեկություններ հասանելի են Բանկի պաշտոնական կայքում։
Դիտում՝ 467

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW