«Թել-Սել». «Վիվա Արմենիա»-ի առաջարկած նոր սակագնային պայմանները տնտեսապես անընդունելի են

26.01.2026 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ /
«Թել-Սել» ընկերությունն այսօր հայտնել է, որ ««Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն լուծելու հետեւանքով 2026 թվականի փետրվարի 1-ից Telcell Terminal-ներով, Telcell Wallet բջջային հավելվածով, ինչպես նաեւ Telcell-ի մասնաճյուղերում այլեւս չեն ընդունվելու «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վճարումներ»։

«Ստեղծված իրավիճակը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առաջարկված նոր սակագնային պայմաններով, որոնք տնտեսապես անընդունելի են եւ ենթադրում են ծառայությունների մատուցում՝ վնասով։

«Թել-Սել» ընկերությունը հայտնում է, որ ընդունված որոշման հետեւանքով սպառողները կարող են բախվել վճարումների հասանելիության սահմանափակումների եւ անհարմարությունների։ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին առաջարկում ենք օգտվել վճարումների հասանելի այլ եղանակներից», - հայտնել է ընկերությունը:
Դիտում՝ 924
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW