Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն ամփոփել է 2025-ը բարձր ֆինանսական ցուցանիշներով

23.01.2026 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինգո Արմենիա #ֆինանսական տարի
Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն (Ինգո /Ընկերություն) ապահովագրական ընկերությունն ամփոփել է 2025 ֆինանսական տարին՝ արձանագրելով տպավորիչ ցուցանիշներ։

Ընկերության Գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը նշել է, որ Ինգոն 2025-ին հաղթահարել է ներքին եւ արտաքին մի շարք մարտահրավերներ, սակայն արդյունավետ ռիսկերի կառավարման եւ ռազմավարական որոշումների շնորհիվ կարողացել է ամրապնդել իր դիրքերը ապահովագրական շուկայում եւ արձանագրել բացառիկ արդյունքներ։

2025 թվականի ընթացքում Ընկերությունը սպասարկել է մոտ 310 հազար հաճախորդի՝ միաժամանակ ներդնելով նորարարական լուծումներ՝ հաճախորդների փորձի շարունակական բարելավման նպատակով։

2025թ. ֆինանսական տարում գրանցած հիմնական հաջողությունները

2025 թվականի արդյունքներով Ընկերության համախառն ապահովագրավճարները կազմել են 13.7 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ գրանցելով էական՝ 76% աճ եւ շուկայում զբաղեցնելով երկրորդ տեղը:

Հաշվետու տարվա ավարտին Ընկերության շահույթը կազմել է 25․5 մլն ՀՀ դրամ:

Ինգոն շարունակաբար պահպանում է ապահովագրական շուկայի բացարձակ առաջատարի դիրքն ակտիվների ծավալով. 2025 թվականի ֆինանսական արդյունքներով Ընկերության ընդհանուր ակտիվները կազմել են 28.5 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով շուրջ 53.5% աճ:

2025 թվականի ընթացքում Ընկերության սեփական կապիտալը աճել է՝ կազմելով 5.7մլրդ ՀՀ դրամ:

Միեւնույն ժամանակ, ներդրումային գործունեությունը գրանցել է էական առաջընթաց․ ներդրումներից ստացված արդյունքը կազմել է 1.4 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ ապահովել է 34.5% աճ։ Նշված ցուցանիշներով Ընկերությունը հանդես է գալիս որպես շուկայի առաջատար եւ առաջինը ոլորտում ներդրումային գործունեության արդյունավետության տեսանկյունից։

Տարվա ընթացքում Ընկերությունը էական ներդրումներ է իրականացրել թվային լուծումների զարգացման, սպասարկման որակի բարելավման, ռիսկերի կառավարման ամրապնդման եւ մարդկային կապիտալի զարգացման ուղղություններով։

«2025 թվականը Ինգոյի համար դարձավ ռազմավարական հասունության եւ ուժեղ կառավարման տարի։ Չնայած ներքին եւ արտաքին մարտահրավերներին՝ մենք կարողացանք ոչ միայն հաղթահարել դրանք, այլեւ` վերածել աճի հնարավորությունների։ Կարծում եմ՝ թվերը խոսում են մեր փոխարեն, քանի որ մի շարք ցուցանիշներով զբաղեցրել ենք առաջատար դիրքեր։

Տվյալ արդյունքները մեր հաճախորդների վստահության, գործընկերների հետ առողջ համագործակցության եւ Ինգոյի թիմի նվիրված աշխատանքի արդյունքն են։ Այս հիմքի վրա մենք վստահորեն շարունակելու ենք իրականացնել մեր երկարաժամկետ ռազմավարությունը՝ միտված կայուն աճին, նորարարական լուծումների ներդրմանն ու Ինգոյի առաջատար դիրքի հետագա ամրապնդմանը»,- նշել է Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը։

 «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
 
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ

Ավելի քան 27 տարի Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն (ԻՆԳՈ) առաջարկում է համապարփակ ապահովագրական լուծումներ անհատ եւ կորպորատիվ հաճախորդներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներն ու պահանջները։ ԻՆԳՈ-ն հանդիսանում է վստահելի գործընկեր հայաստանյան առաջատար ընկերությունների, բանկերի եւ հազարավոր անհատների համար՝ տարբեր անսպասելի իրավիճակներում նրանց ապահովագրելով ֆինանսական կորուստներից։
Դիտում՝ 1109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW