ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է

16.01.2026 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«4090 Բարեգործական» հիմնադրամ
Գործունեության 5 տարի, 172 շահառու եւ ավելի քան 100 նախագիծ․ հունվարի 27-ին տեղի կունենա «4090 Բարեգործական» հիմնադրամի ամփոփիչ միջոցառումը՝ նվիրված վերջինիս 5-ամյա գործունեությանը։ 

ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի՝ «Պատմություն եւ ջազ» խորագրի ներքո անցկացվող ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է։ 

Հիմնադրամի գործունեության սկզբից ի վեր ԱրարատԲանկը կանգնել է 4-օրյա, 44-օրյա պատերազմներին եւ դրանց հաջորդող պատերազմական գործողություններին մասնակից հիմնադրամի շահառուների կողքին։ Հիմնադրամի կողմից կազմակերպվել են բազմաթիվ հաջողված բարեգործական միջոցառումներ, որոնց արդյունքում հավաքագրված գումարն ուղղվել է հերոս տղաների կրթավճարների տրամադրմանը, իսկ ԱրարատԲանկը մշտապես աջակցել է այդ մեծ եւ փոքր միջոցառումների իրականացմանը։

Հնգամյա գործունեության ամփոփիչ միջոցառումը, որի տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղ, անցկացվելու է Դվին Մյուզիք Հոլում, ժամը 19։00-ին։ Միջոցառման ողջ հասույթն այս անգամ եւս ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու հանդիսացող շուրջ 100 պատերազմի մասնակից ուսանողների 2025-2026թթ․ ուստարվա երկրորդ կիսամյակի կրթավճարի տրամադրմանը։ 

Երեկոն կմեկնարկի հիմնադրամի 5-ամյա գործունեության ամփոփմամբ, որից հետո պատերազմի մասնակից հիմնադրամի շահառուները կներկայացնեն կյանքը վերագտնելու իրենց պատմությունները Պեչա-Կուչա (ճապոներենից թարգմանությամբ՝ ասել-խոսել) ձեւաչափով։ Երեկոյի համերգային հատվածում հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի գլխավորությամբ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի եւ Մաշա Մնջոյանի անզուգական կատարումներով։ 

Ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ «4090 Բարեգործական» հիմնադրամի կարգախոսներում արտահայտված է վերելքի գաղափարը՝ «Բարձրանում ենք միասին» եւ «Նվաճենք բարձունքը կրթությամբ», ինչը լիովին համահունչ էր այս տարիների ընթացքում մեր հերոս տղաներին ոտքի կանգնեցնելուն ուղղված երկու կառույցների միջեւ ռազմավարական համագործակցությանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW