Հայէկոնոմբանկը եւ IBRS խորհուրդը միավորում են ջանքերը՝ հանուն Հայաստանի գործարար միջավայրի

15.01.2026 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #IBRS
Հայէկոնոմբանկը եւ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը (IBRS Council) Փոխըմբռնման հուշագիր են կնքել, որով նախատեսվում է մեկտեղել ռեսուրսները՝ նպաստելու Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը եւ խթանելու միջազգային գործարար համագործակցությունը:

Հունվարի 12-ին կայացած բիզնես երեկույթի ընթացքում հուշագիրը ստորագրել են Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի՝ գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը եւ IBRS խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: 

«Հայէկոնոմբանկն արդեն տեւական ժամանակ է՝ համագործակցում է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի հետ: Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը փաստում է մեր գործընկերության խորացման մասին: Վստահ ենք, որ այս համագործակցությունը զարգացման նոր դռներ կբացի գործարարությամբ զբաղվող մեր հաճախորդների առջեւ՝ ընդլայնվելու, նոր շուկաներ մուտք գործելու համար», - նշել է Վահե Ղազարյանը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ նախաձեռնությունները կխթանեն Հայաստանի տնտեսության կայուն աճը:

«Այս հուշագրի ստորագրումը փաստում է, որ մենք մտադիր ենք միավորել մեր ռեսուրսները հանուն մեր ընդհանուր նպատակների: Մենք փորձում ենք հիմք ստեղծել, որով Հայէկոնոմբանկի շահառուները կկարողանան արտոնյալ պայմաններով օգտվել IBRS խորհրդի աջակցման ծրագրերից, միեւնույն ժամանակ, IBRS խորհրդի անդամ-գործարարները հնարավորություն կստանան ավելի ռացիոնալ պայմաններով միջոցներ ներգրավել Հայէկոնոմբանկից, ինչը բիզնեսի զարգացման, մասշտաբավորման կամ արտահանման խթան կհանդիսանա»,- կարեւորելով Հայէկոնոմբանկի հետ համագործակցությունը՝ նշել է Մարիամ Մանուկյանը:

«Հայէկոնոմբանկը, կարեւորելով ՓՄՁ ոլորտի զարգացումը, ձգտում է տարատեսակ ծրագրերի, բիզնես գործիքների եւ համագործակցությունների միջոցով հարստացնել բիզնեսի մասին ՓՄՁ-ների գիտելիքները, առաջարկել այլընտրանքային ներդրումային միջոցներ եւ խթանել ցանցային կապերի զարգացումը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: 
 
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 3722
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW