Մեդիամաքս մեդիա ընկերության «MaxMonitor» մեդիայի մոնիթորինգի եւ վերլուծության համակարգի 2025 թվականի տարեկան ամփոփիչ արդյունքների համաձայն՝ ԱրարատԲանկը Բրենդի PR-ի՝ լուսաբանման եւ հանրայնացման տվյալներով, հայաստանյան բանկերի առաջատարն է 56.7 % ցուցանիշով։ Բանկից հայտնել են, որ արդյունքը ստացվել է՝ հիմնվելով MaxMonitor համակարգի կողմից հանրային կապերի գործունեությունը գնահատող չափանիշների վրա։«Նման բարձր ցուցանիշը մեկ անգամ եւս փաստում է, որ ԱրարատԲանկը կարեւորում է թե՛ բանկի պրոդուկտների եւ ծառայությունների ճանաչելիության ապահովումը, թե՛ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումն ու հանրայնացումը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 688