ԿԲ-ն տեղեկացնում է CBANet ցանցում ժամանակավոր խափանումների մասին

12.01.2026 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր
Այսօր մինչեւ 19:00-ը հնարավոր են կապի ընդհատումներ Հայաստանի կենտրոնական բանկի CBANet ցանցում, ինչի հետեւանքով հնարավոր է հասանելի չլինի ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: 

Կենտրոնական բանկից հայտնել են, որ ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաեւ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաեւ ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:
Դիտում՝ 1241
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW