“Էլիտ Գրուպ” ՓԲԸ (ELTGB2) պարտատոմսերի երկրորդ թողարկումը, որը ցուցակվում էր Cbond ցուցակում, այսօրվանից տեղափոխվել է Bbond ցուցակ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամլո ծառայությունում, կատեգորիայի փոփոխությունը կատարվել է "Էլիտ Գրուպի" համապատասխան դիմումի հիման վրա` հաշվի առնելով ընկերության կողմից Bbond ցուցակի համար նախատեսված բոլոր պահանջների կատարման փաստը: Անվանական զեղչակտրոնային պարտատոմսերի այս թողարկման ընդհանուր ծավալը 868 մլն 625 հազ. դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը` 1000 դրամ, շրջանառության ժամկետը` 730 օր, տարեկան եկամտաբերությունը` 11%: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամլո ծառայությունում նշել են, որ "Էլիտ Գրուպ" ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկումը (ELTGB1) շարունակելու է մնալ Cbond շուկայում բորսայական առեւտրին թույլատրված կարգավիճակում, քանի որ այդ թողարկման ընդհանուր ծավալը (131 մլն 375 հազ. դրամ) փոքր է Bbond ցուցակի համար նախատեսված նվազագույն ծավալից: Tweet Դիտում՝ 5718