Ֆասթ Բանկի աջակցությամբ 2026 թվականի նորամուտին Հանրապետության հրապարակում տեղի կունենա աննախադեպ մեծ լուսային դրոն շոու։ Նոր տարին նշանավորվելու է տարածաշրջանում ամենամասշտաբային լուսային ներկայացմամբ․ կեսգիշերին՝ ժամը 12:00-ին, խորհրդանշական 2026 դրոն կբարձրանա Հանրապետության հրապարակի երկինք եւ 12 րոպեանոց հեքիաթային դրվագ կցուցադրի տոնակատարության մասնակիցներին։ Շոուն ուղեկցվելու է համերգային ծրագրով եւ շքեղ հրավառությամբ։«Ֆասթ Բանկը, կարեւորելով համահայկական նշանակության իրադարձությունները, մեծ ոգեւորությամբ է աջակցել շոուի նախագծին։ Անցնող տարվա բարեգործական բազում նախագծերի կողքին լինելով՝ Ֆասթ Բանկում արժեւորում են նաեւ ուրախ պահերի, միասնական հիշողությունների ստեղծումը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 294