Ամիօ բանկը ամփոփում է գործունեության երկու տարին։ 2023-2025 թվականները բանկի համար նշանավորվել են կայուն զարգացմամբ, ռազմավարական առաջընթացով եւ շուկայում դիրքերի էական ամրապնդմամբ։Այս ժամանակահատվածում Ամիօ բանկը գրանցել է տպավորիչ ֆինանսական արդյունքներ, որոնք վկայում են արդյունավետ կառավարման, հստակ ռազմավարության եւ ճիշտ ընտրված զարգացման ուղու մասին։Մասնավորապես, բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը 2023-2025թթ․ ընթացքում կազմել է ավելի քան 150%՝ մինչեւ հարկումը։Այս ցուցանիշը խոսում է ոչ միայն բանկի ֆինանսական կայունության, այլեւ՝ շուկայի փոփոխություններին արագ հարմարվելու, ինչպես նաեւ առկա ռեսուրսները նպատակային եւ արդյունավետ օգտագործելու կարողության մասին։Գրանցված աճը պայմանավորված է մի շարք կարեւոր գործոններով՝● Հաճախորդակենտրոն մոտեցմամբ եւ ծառայությունների շարունակական զարգացմամբ, որոնց շնորհիվ բանկը հետեւողականորեն ընդլայնում է իր հաճախորդների շրջանակը եւ ամրապնդում նրանց վստահությունը,● Գործընթացների շարունակական թվայնացմամբ, որի արդյունքում բանկային ծառայություններից օգտվելը դառնում է ավելի հեշտ, արագ եւ հասանելի,● Ուժեղ եւ նվիրված թիմով, ինչպես նաեւ երկարաժամկետ ռազմավարական տեսլականով։«Թեեւ ֆինանսական աճը բանկի հիմնական նպատակներից մեկն է, այդ նպատակին հասնելու ճանապարհին Ամիօ բանկը առանձնահատուկ կարեւորություն է տալիս հաճախորդների փորձառության շարունակական բարելավմանը։Ամիօ բանկը շարունակում է իրագործել իր առաքելությունը՝ առաջարկելով ժամանակակից, վստահելի եւ արդյունավետ բանկային լուծումներ՝ նպաստելով ինչպես իր հաճախորդների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայուն զարգացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկի առաջարկած ծառայություններին եւ վերջին նորություններին ծանոթանալու համար այցելեք amiobank.am։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 248