Ֆասթ Բանկի ԱկնՔարտով՝ կինոթատրոնի երկրորդ տոմսն անվճար

11.12.2025 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /
Ֆասթ Բանկի հաճախորդները Սինեմա Սթար (Cinemа Star) կինոթատրոններում Visa ԱկնՔարտով տոմս գնելու դեպքում նույն ցուցադրության երկրորդ տոմսը կստանան անվճար։ Առաջարկը գործում է միայն Դալմա եւ Ռիո մոլերի կինոթատրոններում ցանկացած հրապարակային ցուցադրության ֆիլմի կամ մուլտֆիլմի համար։ 

Երկրորդ անվճար տոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ կինոթատրոնի դրամարկղ եւ տեղում վճարում կատարել Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտով։ Առաջարկը գործում է  սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հավելենք նաեւ, որ առաջարկը չի սահմանափակվում միայն մեկ տոմսով, երկու տոմս ձեռք բերելու դեպքում քարտապանները կստանան եւս երկու անվճար տոմս, եւ այդպես շարունակ։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ առաջարկը չի գործում առցանց գնման, կանխիկ վճարման կամ այլ միջոցներով վճարման դեպքում։

Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 24/7 աշխատանքային գրաֆիկով աշխատող որեւէ մասնաճյուղ, կամ պատվիրել քարտը Բանկի մոբայլ հավելվածով։ ԱկնՔարտերն առաքվում են հաճախորդի նախընտրելի հասցեով։

Ֆասթ Բանկը ներկայացնում է քարտերի լայն տեսականի, որոնց հատուկ առաջարկներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 284
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW