Հայաստանում թվային փոխակերպումների եւ նորարարության առաջատար հարթակ Doing Digital Forum-ը հաղթող է ճանաչվել Միջազգային PR ասոցիացիայի (IPRA) Golden World Awards 2025-ի «Տեխնոլոգիա» (Technology) եւ «Երկիր/Տարածաշրջան» (Country/Region) անվանակարգերում։ Մրցանակաբաշխությանը Doing Digital Forum-ը ներկայացել է «Doing Digital Forum: Armenia as a Technology» արշավով։ Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Գանայի մայրաքաղաք Աքրայում՝ միավորելով հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետներին եւ փորձագետներին ամբողջ աշխարհից։ SPRING PR ընկերությունն ամենամյա Doing Digital Forum-ն իրականացնում է Հայաստանում թվային փոխակերպման օրակարգին ընդառաջ։ Ֆորումն իր շուրջն է համախմբում պետական եւ մասնավոր հատվածին, միջազգային առաջատար մասնագետներին՝ քննարկելու ապագայի տնտեսությունը ձեւավորող տեխնոլոգիաները եւ դիրքավորելու Հայաստանը որպես տարածաշրջանային նորարարության ու գլոբալ փորձի փոխանակման կենտրոնական հարթակ։ «Այս կրկնակի հաղթանակը լիովին արտացոլում է Doing Digital Forum-ի առաքելությունը՝ ձեւավորելու թվային երկխոսության այնպիսի հարթակ, որտեղ կառավարությունը, բիզնես ոլորտը եւ միջազգային փորձագետները միավորվում են՝ փոխանակելու գաղափարներ ու համատեղ ձեւավորելու թվային ապագան։ Ֆորումի շնորհիվ Հայաստանը դարձել է նորարարության եւ համագործակցության իրական խաչմերուկ, եւ մեզ համար մեծ պատիվ է տեսնել, որ այս տեսլականը գնահատվում է միջազգային հարթակում»,- նշել է Doing Digital Forum-ի հիմնադիր եւ SPRING PR -ի համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը։ Վերջին երեք տարիների ընթացքում Doing Digital-ն արժանացել է այնպիսի միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների ուշադրությանը, ինչպիսիք են Forbes-ը, Yahoo Finance-ը, Associated Press-ը եւ այլն։ Թվային երկխոսության այս պլատֆորմի շնորհիվ համաշխարհային խոսնակները, գործընկերներն ու մասնակիցները դառնում են թվային փոխակերպման դեսպաններ՝ ամրապնդելով Հայաստանի դերը միջազգային թվային էկոհամակարգում։ «Սա SPRING PR-ի համար կարեւոր եւ արժանի կրկնակի մրցանակ է։ Ե՛վ «Տեխնոլոգիա», եւ՛ «Երկիր/Տարածաշրջան» անվանակարգերը չափազանց մրցակցային են, իսկ ժյուրին մեծապես տպավորված էր Ֆորումի ստեղծարարությամբ եւ ձեւաչափով»,- նշել է IPRA-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեփարդը: 2023 թվականից ի վեր Doing Digital-ը հյուրընկալել է ավելի քան 3000 մասնակցի, միջազգային ճանաչում ունեցող 60 խոսնակների Հայաստանից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ այլ տարածաշրջաններից։ Այս ընթացքում Doing Digital-ը ձեւավորել է վստահելի գործընկերային ցանց եւ սերտ համագործակցություն ոլորտը ձեւավորող առաջատար կառույցների հետ։ «Մենք կիսում ենք այս հաղթանակը բոլոր նրանց հետ, ովքեր վստահել ու հավատացել են Doing Digital-ի գաղափարին՝ առաջին իսկ օրվանից։ Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, խոսնակներին եւ աջակիցներին, ովքեր շարունակում են իրենց արժեքավոր ներդրումն ունենալ ու թվային հզոր ապագային ուղղված մեր համատեղ ջանքերը լսելի դարձնել գլոբալ թվային նորարարության ճանապարհին։ Այսպիսով՝ այս հաղթանակը նաեւ Հայաստանինն է»,- հավելել է Տաթեւիկ Սիմոնյանը։Այս համագործակցությունների շրջանակում ֆորումը հյուրընկալել է մի շարք առաջատար կազմակերպությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների, ինչպիսիք են ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկը, Arca-ն, Visa-ն, McKinsey-ն, Deloitte-ը, Amazon Web Services-ը, Edgar-ը, Dunn & Company-ն, Singapore University of Social Sciences-ը, Apricot Capital-ը, Ameriabank-ը, Fast Bank-ը, Fastex-ը, Ucraft-ը, Hoory-ն, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ISAA) եւ այլն։ IPRA Golden World Awards 2025-ին միջազգային ճանաչման են արժանացել 5 մայրցամաքներ ներկայացնող 98 հաղորդակցության արշավներ։ Այս տարի մրցանակաբաշխությունը առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ IPRA-ն նշում էր իր գործունեության 70-ամյակը, որի շրջանակում ներկայացվեց կազմակերպության 2026 թվականի նոր նախագահը։Ավելի քան 95 երկրների հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետներին միավորող այս մրցանակաբաշխությունը համարվում է ժամանակակից հանրային կապերի ոլորտի ամենաբարձր գնահատականներից մեկը՝ հաճախ բնութագրվելով որպես PR ոլորտի «Օսկար»։ Այն բարձր է գնահատում նախաձեռնությունները, որոնք խթանում են հասարակական, տեխնոլոգիական եւ մշակութային զարգացումը եւ օրինակելի են պրոֆեսիոնալ հաղորդակցության տեսանկյունից։IPRA Golden World Awards 2025-ի հաղթողների ցանկում են այնպիսի խոշոր միջազգային ընկերություններ, ինչպիսիք ենք McDonald’s-ը, Adobe-ը, Kia-ն, ինչպես նաեւ հայաստանյան Armswissbank-ն իր Climate Intelligence: Armswissbank Leads Green արշավով։ Հաղթողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Tweet Դիտում՝ 422