Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը

03.12.2025 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ՎԶԵԲ #GEFF
ՎԶԵԲ GEFF ծրագրի շրջանակում կայացել է «Կանաչ տնտեսության ֆինանսավորում» միջոցառումը, որը նվիրված էր էներգաարդյունավետ ֆինանսավորմանը եւ վերականգնվող էներգետիկայում ներդրումներին։ 

Միջոցառմանը մասնակցել են ՎԶԵԲ-ի, Կոնվերս Բանկի ներկայացուցիչները, ինչպես նաեւ բանկի բիզնես հաճախորդներ։

Ներկայացվել են ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը, Կոնվերս Բանկի առաջարկները, հաճախորդների հաջողության պատմությունները, իսկ ավարտին դոնոր կազմակերպության եւ բանկի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին։

ՎԶԵԲ GEFF ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին նշել է, որ վերջին տարիներին էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը կայուն աճում են։ 

«Ըստ մասնագիտական գնահատականների, միտումը կշարունակվի մի քանի գործոնի շնորհիվ։ Նախ, սա ոչ միայն ներդրում է դեպի ապագա՝ շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու լուծումների միջոցով, այլեւ բիզնեսի զարգացման նոր հնարավորություն է։ Կանաչ ֆինանսավորումն օգնում է նվազեցնել ծախսերը, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը, հասանելի դարձնել բարձր տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաեւ օգտվել բազմաթիվ խրախուսումներից»,- ասել է նա։


Ծրագրի՝ ֆինանսական հաստատությունների հետ հարաբերությունների մենեջեր Արթուր Սարգսյանի խոսքով՝ ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման ծրագիրը մեր գլոբալ նախաձեռնություններից է, որը ներկայում իրականացվում է 29 երկրում.

«Դրա շրջանակում ֆինանսական կազմակերպությունները բիզնեսին առաջարկում են նոր ներդրումային հնարավորությունների բացահայտում ու օպտիմալացում, էներգախնայող եւ նորարարական տեխնոլոգիական լուծումներ, որոշակի ներդրումների դեպքում 10-15% խրախուսման բաղադրիչ»:

«Մեր ռազմավարության կենտրոնում այն համոզմունքն է, որ կանաչ ներդրումները ստեղծում են ինչպես էկոլոգիական, այնպես էլ տնտեսական կարեւոր օգուտներ մեր հաճախորդների եւ երկրի համար։ Մենք ինտեգրել ենք կայունության սկզբունքները եւ առաջնահերթություն ենք տալիս էներգաարդյունավետ ու շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցող նախագծերի ֆինանսավորմանը։ Դրա վկայությունն է մեր համագործակցությունը GEFF ծրագրի հետ՝ առաջարկելով թափանցիկ, երկարաժամկետ եւ բարձր արդյունք ապահովող գործիքներ։


Մենք տեսնում ենք մեծ ներուժ կանաչ ֆինանսավորման շարունակական աճի համար եւ նպատակ ունենք զարգացնել այս ուղղությունը՝ ներառելով ավելի նորարարական լուծումներ։ Մեր ռազմավարությունը միտված է նրան, որ կանաչ ծրագրերը դառնան ավելի արդյունավետ եւ հասանելի լայն շրջանակի համար՝ դրական ազդեցություն ունենալով երկրի տնտեսության ու շրջակա միջավայրի վրա»,- ասել է Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների ներգրավման եւ սպասարկման բաժնի պետ Սամվել Պողոսյանը:

Ital Solar ընկերության կոմերցիոն տնօրեն Դավիթ Ժամկոչյանի խոսքով՝ իրենց  ընկերությունն արդեն երկար տարիներ է գործում այս ոլորտում՝ ունենալով հաճախորդների մեծ բազա եւ զգալի նախագծային պորտֆել.

«Կարող եմ վստահեցնել, որ այս ծրագիրը շուկայի համար անհրաժեշտություն էր։

Նախ՝ այն բարձրացնում է վերականգնվող էներգիայի հասանելիությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ օգտատերերի համար։ Մյուս կողմից՝ ակտիվացնում է բիզնես միջավայրը եւ խթանում ոլորտի զարգացումը»։


Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտներից մեկը տանիքների մաշվածությունն է, ինչի պատճառով առանց հավելյալ ներդրումների հնարավոր չէ վահանակների տեղադրումը. «Առաջարկում եմ դոնոր կազմակերպությունն ու ֆինանսական կառույցները դիտարկեն հատուկ լուծումներ մշակելու հնարավորությունն այն հաճախորդների համար, որոնք արեւային վահանակների տեղադրման նպատակով նախ պետք է նորոգեն տանիքները»

Հաջողության փորձը ներկայացրել է նաեւ «Եվրոէներ գրուպ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը՝ պատմելով ընկերության գործունեության, GEFF ծրագրի առավելությունների, կանաչ ֆինանսավորման հասանելիության ընդլայնման եւ ծրագրի խրախուսման հստակ մեխանիզմների մասին։
 
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաեւ Կոնվերս Բանկի առաջարկները GEFF ծրագրի շրջանակում։ 

«GEFF ծրագրով մենք առաջարկում ենք ֆինանսավորման լուծումներ, որոնք նախատեսված են էներգախնայող տեխնոլոգիաների, արեւային համակարգերի ներդրման, ինչպես նաեւ էլեկտրամոբիլների ձեռքբերման համար։ Բանկը տրամադրում է շահավետ տոկոսադրույքներ, երկարաժամկետ մարման հնարավորություններ եւ համապատասխան նախագծերի դեպքում GEFF-ի կողմից տրամադրվող քեշբեք։

Ծրագրով սահմանված պայմանների կատարման պարագայում քեշբեքը հաշվարկելուց հետո դա դառնում է ՀՀ-ում լավագույն ֆինանսավորման լուծումներից մեկը՝ ստեղծելով հնարավորություն օգտվելու ֆինանսավորումից, որի փաստացի ստորին շեմը կարող է հասնել նույնիսկ 0%-ի»,- նշել է Սամվել Պողոսյանը:

Տեսանյութն՝ այստեղ

Մանրամասն՝ այստեղ, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1448
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW