Ամիօ բանկը տարին ավարտում է հաղթանակներով․ Armenian Digital Awards մրցանակաբաշխության ընթացքում բանկի երեք նախագիծ արժանացել է մրցանակների՝ չորս տարբեր անվանակարգում։«Քեզ ինչքա՞ն փող ա պետք» սպառողական վարկի արշավը սիրվել է ոչ միայն բանկի հաճախորդների, այլեւ՝ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Արշավը ճանաչվել է Silver Winner միանգամից երկու անվանակարգում՝ Best Digital Creativity եւ Best Digital Advertising Campaign։Best Digital Advertising Campaign անվանակարգում Bronze Winner է ճանաչվել նաեւ Ամիօ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը՝ Amio Era-ն։Amio Era-ն բարձր գնահատականի է արժանացել նաեւ միջազգային հարթակում․ International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում այն արժանացել է «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» մրցանակին։Armenian Digital Awards-ում Bronze Winner է ճանաչվել նաեւ AMIO Mobile հավելվածը՝ Best Mobile Application անվանակարգում։Ամիօ բանկի հաճախորդ կարող եք դառնալ անմիջապես հավելվածում՝ անցնելով կարճ գրանցում։Ներբեռնեք հավելվածը այստեղ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 863