Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա՝ «UNIPLUS. Աշխատավարձ եւ շատ ավելին», որը կգործի 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2026 թվականի ապրիլի 30-ը: Ակցիայի շրջանակում կանցկացվի դրամական մրցանակների խաղարկություն, որին կմասնակցեն նշված ժամանակահատվածում Յունիբանկում աշխատավարձային քարտ ձեւակերպած հաճախորդները:Բանկից հայտնել են, որ աշխատավարձային քարտերը կարող են տրամադրվել անհատապես կամ ընկերության աշխատավարձային նախագծի շրջանակում։ Ակցիայի մասնակիցների միջեւ ամսական կխաղարկվի հինգ դրամական մրցանակ՝ յուրաքանչյուրը 100 000 ՀՀ դրամ, իսկ ավարտին՝ գլխավոր մրցանակը՝ 1 000 000 ՀՀ դրամը:Աշխատավարձը Յունիբանկի քարտի միջոցով ստանալիս հաճախորդին տրամադրվում է անվճար բազմարժութային քարտ, հարմար մոբայլ հավելված եւ վարկային գիծ՝ մինչեւ աշխատավարձի 15-ապատիկի չափով: Յունիբանկի բազմարժութային քարտերը թույլ են տալիս կատարել գնումներ եւ փոխանցումներ նախընտրած արժույթով՝ դրամով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով, առանց փոխարկման: Յունիբանկի Visa քարտապաններին նաեւ հասանելի են Apple Pay եւ Google Pay վճարումները։Յունիբանկում գործում է նաեւ քարտապանների շուրջօրյա աջակցության ծառայություն՝ +374 10 555 385; +374 55 025 385 WhatsApp/Viber: Tweet Դիտում՝ 5138