Հայէկոնոմբանկն առաջարկում է վճարային քարտ պատվիրելիս օգտվել առաքման ծառայությունից

14.11.2025 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #քարտի առաքում
Ձգտելով ապահովել առավելագույն հարմարավետություն հաճախորդների համար՝ Հայէկոնոմբանկն առաջարկում է օգտվել վճարային քարտերի առաքման ծառայությունից:

Այն գործում է նոր պատվիրված քարտ(եր)ի համար՝ բացառությամբ Arca ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, Arca Նվեր եւ VISA Business քարտերի: 

Քարտը հաճախորդին տրամադրվում է Երեւանի տարածքում 5 աշխատանքային օրվա, իսկ ՀՀ մարզերում՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում: Երեւանում քարտն առաքվում է անվճար, ՀՀ մարզերում եւ սպասարկման վարձի արտոնյալ սակագներով տրամադրված քարտերի համար առաքման գումարը 1,000 դրամ է: 

Նոր պատվիրված քարտերն առաքվում են բացառապես առանց PIN կոդի: 

Քարտը կարելի է ակտիվացնել հետեւյալ տարբերակներով.

•    համապատասխան ծրագրային ապահովում ունեցող Arca վճարային համակարգի մասնակից հանդիսացող բանկի բանկոմատով, որի դեպքում մեկանգամյա կիրառման գաղտնաբառը (այսուհետ՝ OTP) SMS հաղորդագրությամբ ուղարկվում է քարտապանին` Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին քարտապանի կողմից բանկոմատի միջոցով քարտն ակտիվացնելու համապատասխան հրահանգները կատարելու ընթացքում,
•    Բանկի AEB Mobile հավելվածով՝ հետեւելով համապատասխան հրահանգներին՝ սահմանելով PIN կոդը: Բանկի AEB Mobile հավելվածով քարտն ակտիվացնելու դեպքում քարտը ֆիզիկապես (ոչ անհպում (not contactless)) PIN կոդի կիրառմամբ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է Arca վճարային համակարգի մասնակից հանդիսացող բանկի բանկոմատով հաստատել PIN կոդը՝ §PIN-ի փոփոխում¦ կոճակի միջոցով։

Առաքման եղանակով պատվիրելու դեպքում քարտը քարտապանին ուղարկվում է վերջինիս կողմից տրամադրված հասցեով եւ հանձնվում է քարտապանին վերջինիս անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու եւ նույնականացվելու հիման վրա:

Քարտը ստանալիս հարկավոր է ստուգել ծրարի փակ եւ անվնաս լինելը, քարտի վրա դաջված տվյալների եւ տրամադրված քարտի համապատասխանությունը պատվիրվածին, իսկ որեւէ անհամապատասխանություն նկատելու դեպքում մոտենալ Հայէկոնոմբանկ կամ զանգահարել Հաճախորդների աջակցման կենտրոն 86 86 հեռախոսահամարով։

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 3701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW