International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում Ամիօ բանկը ճանաչվել է հաղթող երկու անվանակարգում՝ «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» եւ «Ամենանորարար քարտային առաջարկներ»։«Այս ձեռքբերումները վկայում են Ամիօ բանկի ռազմավարության հաջող իրականացման մասին՝ ստեղծելու այնպիսի լուծումներ, որոնք համադրում են նորարարությունը, անվտանգությունը եւ հաճախորդների հարմարավետությունը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Լեւոն Ռուբինյանի խոսքով՝ այս մրցանակները պատկանում են ոչ միայն բանկին, այլեւ՝ հաճախորդներին, «քանի որ հենց նրանք են ամեն օր ոգեշնչում մեզ դառնալ ավելի լավը»։Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում հաղթանակը բանկին շնորհվել է Amio Era կրթական նախաձեռնության համար, որն ուղղված է կրթության խթանմանը եւ ապագա սերունդների ձեւավորմանը։Ինչպես նշել է բանկի Մարկետինգի եւ հաղորդակցությունների բաժնի ղեկավար Լիլիթ Մաթեւոսյանը, Amio Era-ն ընդգծում է այն գաղափարը, որ բանկային գործունեությունը միայն ֆինանսների մասին չէ, այլեւ՝ հասարակության զարգացման եւ կրթական հնարավորությունների ընդլայնման։«Այս մրցանակները եւս մեկ անգամ հաստատում են Ամիօ բանկի նվիրվածությունը նորարարություններին, հաճախորդների փորձի շարունակական բարելավմանը եւ սոցիալական պատասխանատվության մշակույթի խորացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1203