Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը 2025թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցել է կառավարման ներքո ակտիվների ռեկորդային ծավալ՝ 713.9 միլիարդ ՀՀ դրամ, որից 181 մլրդ ՀՀ դրամը կամ 25.4%-ը կառավարման շնորհիվ ապահովված եկամուտն է։ Ընկերության կողմից կառավարվող հավասարակշռված, պահպանողական եւ կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդերին միացած մասնակիցների քանակը 550,474 է: «Այս ձեռքբերումը եւս մեկ անգամ վկայում է Ամունդի-Ակբայի նկատմամբ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների բարձր վստահության մասին։ Ընկերությունը հավատարիմ է իր հիմնական առաքելությանը՝ ձեւավորել որակյալ ներդրումային պորտֆել՝ կատարելով երկարաժամկետ ներդրումներ ռիսկի ընդունելի մակարդակում»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։Ֆոնդերի ներդրումներըՖոնդերը դիվերսիֆիկացված են տարբեր ներդրումային ակտիվներում եւ տարբեր տարածաշրջաններում, որոնք ներառում են ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի ներդրումներ։ Հոկտեմբերի վերջի դրությամբ ֆոնդերի 62.2%-ը (443.8 մլրդ) ներդրված է Հայաստանում, մասնավորապես՝ ՀՀ պետական պարտատոմսերում, բաժնետոմսերում, բանկային ավանդներում, կորպորատիվ պարտատոմսերում, մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում եւ դրամական շուկայի գործիքներում։Արտասահմանյան ներդրումները կատարվում են տարբեր տարածաշրջանային շուկաներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիա (21.2%), Եվրագոտի (7.6%), ԵՄ առանց Եվրագոտու (1.6%), զարգացող երկրներ (5.1%), ասիական երկրներ (1.3%) եւ այլն։ Ընդհանուր առմամբ ֆոնդերի 37.8%-ը կազմում են արտասահմանյան ներդրումները։Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների եւ եկամտաբերության վերաբերյալ 2025թ․3-րդ եռամսյակի ցուցանիշներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ` https://amundi-acba.am/hy/article/investments-and-performance-q3-2025: Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասինԱմունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2025թ․ հոկտեմբերի 31-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 714 մլրդ դրամ ակտիվներ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է ավելի քան 2.3 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2025թ․սեպտեմբերի 30-ի դրությամբ, եւ Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։ Tweet Դիտում՝ 3101