Ամիօ բանկը հրապարակում է հաճախորդների գոհունակության CSI ցուցանիշը

03.11.2025 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #CSI ցուցանիշ
Ամիօ բանկը գործունեության 2 տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է հաճախորդների գոհունակության ցուցանիշը՝ CSI (Customer Satisfaction Index):

CSI-ը թույլ է տալիս ոչ միայն գնահատել առանձին ծառայությունների արդյունավետությունը, այլեւ ձեւավորել ամբողջական պատկեր բանկի եւ հաճախորդի միջեւ հարաբերությունների մասին։

Այս ցուցանիշը ձեւավորվում է մի քանի կարեւոր չափորոշչի հիման վրա՝ 

•    սպասարկման որակ եւ արագություն,
•    գնային քաղաքականություն,
•    սպասելիքների իրականացում, եւ մի շարք այլ գործոններ։

Ամիօ բանկի CSI ցուցանիշը տատանվում է 8.59-ից 8.62-ի միջակայքում (10 բալային համակարգ), ինչը վկայում է «բանկի ծառայությունների նկատմամբ հաճախորդների կայուն գոհունակության եւ վստահության մասին»։

«Բանկի նպատակն է կառուցել երկարաժամկետ եւ կայուն հարաբերություններ իր հաճախորդների եւ հասարակության հետ։ Ուստի Ամիօն շնորհակալություն է հայտնում իր հաճախորդներին շարունակական հետադարձ կապի համար եւ հորդորում կիսվել բանկի ծառայությունների եւ սպասարկման հետ կապված իրենց մտահոգություններով եւ առաջարկներով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկի սոցիալական էջերն են՝ Facebook, Instagram, LinkedIn։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1443
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW