Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրօրինակ համերգային ծրագրով է մեկնարկել «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։ Այս նախագծի շրջանակում, որպես հավերժ կյանքի խորհրդանիշ, Հայաստանում շուտով կտնկվի «Սիմֆոնիկ անտառ»։ Այս նախագծով նաեւ նվագախումբը կտոնի իր հոբելյանական 20-րդ համերգաշրջանը:«Սիմֆոնիկ անտառ» համերգի գլխավոր աջակիցն IDBank-ն է, որն Իդրամ ընկերության հետ համատեղ իրականացվող «Մի դրամի ուժը» նախագծով միացել է նաեւ անտառի ստեղծմանը։ Նախաձեռնության շրջանակում առաջիկայում կտնկվի 20 000 ծառ։ Ծառերից առնվազն 6250-ը կտնկվի «Մի դրամի ուժի» շնորհիվ։ ««Սիմֆոնիկ անտառի» ամենամեծ յուրահատկությունն այն է, որ լինելու է բեմում ելույթ ունեցող նվագախմբի դասավորությամբ: Եթե վերեւից նայենք անտառին, այն կունենա Սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքին բնորոշ տեսք»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:««Մի դրամի ուժը» ծրագիրն ու «Սիմֆոնիկ անտառը» շատ նման են իրենց ասելիքով․ այս երկու գաղափարի հիմքում միասնության կարեւորությունն է: Փոքրիկ ջանքերը համատեղվելով՝ մեծ ուժ են դառնում ու բերում փոփոխություն յուրաքանչյուրիս կյանքում»,- ասել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը՝ ընդգծելով, որ եթե «Մի դրամի ուժ»-ի դեպքում այդ փոփոխությունները բերում են երկրի համար կարեւոր բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչող, աննշան թվացող մեկ դրամները, ապա «Սիմֆոնիկ անտառի» պարագայում այդ փոփոխությունը բերում է ամեն գնված տոմս, որն ապագա «Սիմֆոնիկ անտառում դառնալու է առնվազն մեկ ծառ․ «Վստահ եմ, որ տարիներ անց մենք կունենանք արդեն սաղարթախիտ անտառ եւ միգուցե այնտեղ վայելենք սիմֆոնիկ երաժշտություն»:«Շատ կարեւոր համագործակցություն է, որովհետեւ երաժշտությունը անչափ կարեւոր է մարդու հոգու համար, իսկ բնությունը շատ կարեւոր է մարդու ապրելու համար»,- նշել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը: «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի եւ «Մի դրամի ուժը» նախաձեռնության համագործակցությամբ Հայաստանում մինչ օրս ավելի քան 30 000 ծառ է տնկվել։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7167