Լեգենդար բրիտանական ռոք խումբը՝ Deep Purple-ը, նոյեմբերի 16-ին ելույթ կունենա Վրաստանի ամենահայտնի համերգային հարթակներից մեկում՝ Tbilisi Sports Palace-ում․ իրադարձություն, որին դասական ռոքի բոլոր սիրահարները անհամբերությամբ սպասում են։ Սա տարածաշրջանի ամենամասշտաբային երաժշտական միջոցառումներից մեկն է, որը միավորելու է հազարավոր երաժշտասերների, ինչպես Վրաստանից, այնպես էլ հարեւան երկրներից։Հատուկ Հայաստանի Mastercard քարտապանների համար՝ Mastercard-ը եւ Biletebi.ge-ն ներկայացնում են բացառիկ առաջարկ․ Հայաստանում թողարկված Mastercard քարտերով հնարավոր է ձեռք բերել Golden Ring կատեգորիայի տոմսեր 30% զեղչով՝ Biletebi.ge հարթակի միջոցով։ Նշած առաջարկը գործում է մինչեւ տոմսերի սպառումը։«Ապահովե՛ք ձեր տեղը տարվա ամենապայծառ երաժշտական իրադարձություններից մեկում եւ արդեն այսօր ձեռք բերեք տոմսերը՝ www.biletebi.ge կայքում»,- ասված է հաղորդագրության մեջ։1968 թվականին ձեւավորված Deep Purple խումբը համարվում է ռոք երաժշտության պատմության ամենաազդեցիկ խմբերից մեկը։ Նրանց ստեղծագործությունները, որոնք միավորում են հարդ-ռոքի եւ հեվի-մեթալի տարրերը, գրավել են միլիոնավոր մարդկանց սրտեր ամբողջ աշխարհում։ Տասնամյակների ընթացքում խումբը փոխել է իր կազմը, սակայն մշտապես պահպանել է այն ուժն ու էներգիան, որը նրանց համերգները դարձնում են անմոռանալի։Թբիլիսիի համերգը կլինի խմբի համաշխարհային շրջագայության մի մասը, որը խոստանում է լինել լի հույզերով եւ դասական հիթերով, ինչպիսիք են «Smoke on the Water» եւ «Highway Star» ստեղծագործությունները։ Սա բացառիկ հնարավորություն է տեսնելու եւ լսելու լեգենդար խմբին կենդանի կատարմամբ։ Tweet Դիտում՝ 1949