Կոնվերս Բանկը (Հայաստան) եւ Asia Alliance Bank-ը (Ուզբեկստան) պաշտոնապես հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին։ Բանկից հայտնել են, որ հոկտեմբերի 21-ին Վիեննայում կողմերը ստորագրել են պայմանագիր միջազգային ֆինանսական թղթակցային հաշիվների բացման եւ կառավարման, ինչպես նաեւ գլխավոր համաձայնագիր՝ արտարժութային եւ դրամային շուկաներում համագործակցության վերաբերյալ։Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի շրջանակում, որի Ադամանդե հովանավորն էր Կոնվերս Բանկը: Այն դարձել էր կամուրջ տարբեր երկրների բանկային համակարգերի ներկայացուցիչների համար եւ միավորել ֆինանսական ոլորտի համաշխարհային առաջատարներին՝ ոլորտի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները քննարկելու եւ նոր գործընկերային հարաբերություններ ստեղծելու նպատակով:Կոնվերս Բանկում նշել են, որ այս գործակցությունը միտված է ընդլայնելու Կոնվերս Բանկի միջազգային գործընկերային ցանցը եւ ընդլայնելու միջազգային ֆինանսական շուկաներին հաճախորդների առավելագույն հասանելիությունը։«Վստահ ենք, որ Asia Alliance Bank-ի հետ այս գործընկերությունը ոչ միայն նոր հնարավորություններ կստեղծի բանկերի հաճախորդների համար, այլեւ կնպաստի Կոնվերս Բանկի՝ միջազգային ֆինանսական շուկաներին ինտեգրացիայի մակարդակի բարձրացմանը եւ առաջատար դիրքի ամրապնդմանը»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:Նշվել է նաեւ, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային գործընկերային ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում Կոնվերս Բանկը համագործակցության պայմանագրեր է կնքել առաջատար եւս մի քանի կառույցի հետ:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3606