Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետն իրականացրել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողով։ Բանկից հայտնել են, որ գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ համախմբվում են աշխարհի առաջատար համալսարանների, հայաստանյան բուհերի եւ քաղաքագիտության կենտրոնների ներկայացուցիչները՝ քննարկելու արագ փոփոխվող աշխարհի տնտեսական մարտահրավերները։«Լիահույս ենք, որ նմանատիպ միջոցառումների միջոցով մենք կարողանալու ենք ճիշտ ճանապարհը գտնել, որովհետեւ գաղտնիք չէ, որ այսօր աշխարհը շատ արագ է փոխվում ու բազմաթիվ մարտահրավերներ են առաջանում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, աղքատությունից սկսած, կլիմայական խնդիրներով վերջացրած: Եվ դրանք բոլորն էլ գիտական հետազոտություն, գիտական վերլուծություն են պահանջում։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆասթ Բանկին մեր նախաձեռնության կողքին լինելու, մեր այս գաղափարին ու տեսլականին հավատալու համար», - ասել է ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:Գիտաժողովին մասնակցել են Հարվարդի, Սորբոնի, Կոռնելի եւ այլ հայտնի համալսարանների ներկայացուցիչներ։ Նրանք Հայաստանում են կենդանի շփման, գաղափարների եւ փորձի փոխանակման նպատակով։«Ֆասթ Բանկի մասնակցությունը գիտաժողովի կայացմանը ոչ միայն նյութական աջակցություն է, այլեւ ներդրում՝ Հայաստանի ապագա տնտեսագիտական մտածողության զարգացման մեջ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1666