«Evoca 35». Հոբելյանական գալա երեկո՝ VIP հաճախորդների եւ գործընկերների համար

14.10.2025 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #35-ամյակ
Հոկտեմբերի 8-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Evocabank-ի 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքի եզրափակիչ երեկոն։ 

Միջոցառմանը ներկա էին բանկի VIP հաճախորդները, խոշոր գործընկերները եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Բանկից հայտնել են, որ միջոցառման կոնցեպտը մշակված էր բանկի պատմության, ձեռքբերումների եւ նորարար մոտեցումների շուրջ: 

«Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը խորհրդանշում էր բանկի կայունությունն ու հզորությունը, իսկ շենքի ֆուտուրիստիկ ձեւավորումը` բանկի ստեղծած նոր իրականությունը: Վիզուալ-զգայական էֆեկտներով վերափոխված սրահներն արտահայտում էին բանկի հաճախորդակենտրոն մոտեցումները, թափանցիկությունն ու թվային, առաջադեմ մտածելակերպը: Երեկոյի յուրահատուկ տրամադրությունն ապահովել է լեգենդար Մալխաս ջազ բենդը, այնուհետեւ` հանրահայտ իտալուհի Ինգրիդը` դարձնելով երեկոն անմոռաց:

Evocabank-ի 35 տարիները միայն թվեր չեն․ դրանք նորարարության, վառ գաղափարների եւ մարդկանց պատմությունն են»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկից հիշեցնում են, որ նույն օրը տեղի էր ունեցել նաեւ բանկի գործընկերների համար կազմակերպված կոնֆերանս եւ գրքի շնորհանդես, որի մանրամասները կարող եք տեսնել այստեղ։
Դիտում՝ 8796
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW