Getting Things Done կոնֆերանս` Evocabank-ի 35-ամյակի առթիվ

10.10.2025 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Getting Things Done #Evocabank
Հոկտեմբերի 8-ին Evocabank-ը կազմակերպել էր բացառիկ փակ կոնֆերանս՝ նվիրված բանկի 35-ամյակին: Getting Things Done թեմայով կոնֆերանսին ներկա էին ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, բանկերի, ֆինտեխ ընկերությունների ղեկավարներ, բանկի VIP հաճախորդներ եւ գործընկերներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից:

Բանկից հայտնել են, որ կոնֆերանսին ելույթ է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող 4 միջազգային խոսնակ:

ԹիՋեյ Փաուերը ներկայացրել է իր հեղինակային The DOSE®️ Effect-ը. ինչպես է չորս հորմոն դոֆամինը, օքսիտոցինը, սերոտոնինը եւ էնդորֆինը ազդում մեր տրամադրության ու մոտիվացիայի վրա: Նա առաջարկել է պարզ, գիտականորեն հիմնավորված, գործնական մեթոդներ՝ ինչպես բարելավել դրանց մակարդակը: 

ԹիՋեյ Փաուերն ունի ավելի քան 850,000 անդամով գլոբալ համայնք, անցկացրել է ավելի քան 600 նեյրոգիտական դասընթաց` կրթելով շուրջ 80,000 մարդու Oxford-ի համալսարանում եւ մի շարք հայտնի ընկերություններում։

Հոգեբանության դոկտոր Նաշատեր Դեու Սոլհեյմը ներկայացրել է իր The Leadership PIN Code սկզբունքները՝ առաջնորդության 3 հիմնական բաղադրիչների՝ համոզելու, ազդեցություն գործելու եւ բանակցելու մասին: Նա ընդգծել է, որ արդյունավետ առաջնորդությունը հիմնված է էմոցիոնալ ինտելեկտի վրա՝ անկախ իրավիճակից: 

Նրա հեղինակած գիրքը 2020-ին ընդգրկվել է Forbes-ի թոփ 8 լավագույն գրքերի ցանկում։ Նաշատեր Դեու Սոլհեյմն ավելի քան 25 տարվա կարիերայի ընթացքում աշխատել է մի շարք պետական կառույցների եւ խոշոր միջազգային ընկերությունների հետ:

Թիմոթի Արմուն կիսվել է փորձով՝ խոսելով իր 5 ձախողված բիզնեսների եւ դրանցից քաղած դասերի մասին: Նա ներկայացրել է How to Fail Forward սկզբունքը՝ նշելով, որ ձախողումը ոչ թե վերջն է, այլ՝ սովորելու եւ առաջ շարժվելու հնարավորություն: Ընդամենը 21 տարեկանում, Թիմոթի Արմուն հիմնել է Fanbytes ընկերությունը՝ օգնելով այնպիսի բրենդերին, ինչպիսիք են Nike-ն, Universal-ը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի կառավարությանն ավելի արդյունավետ հասնել Gen Z-ին՝ ինֆլյուենսեր մարքեթինգի միջոցով։

Էդվարդ Լամոնտը ներկայացրել է թիմային աշխատանքի արդյունավետության մեթոդները՝ հիմնված Team: Getting Things Done with Others գրքի վրա: Նա ընդգծել է, որ բարձր արդյունավետությունը հնարավոր է միայն առողջ թիմային մշակույթի եւ բաց հաղորդակցման միջոցով: Էդվարդ Լամոնտը GTD մեթոդաբանության լիցենզավորված մասնագետ է, ինչպես նաեւ Next Action Associates-ի համահիմնադիր։ Նա աշխատում է Fortune 500 առաջատար ընկերությունների հետ՝ նպաստելով դրանց թիմային արդյունավետության աճին։

Խոսնակներին հաջորդել է Getting Things Done թեմայով պանելային քննարկումը, որը վարում էին Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի Բիզնես հաղորդակցության եւ ռազմավարության դասախոս, MBA ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը։ 

Վերջում տեղի է ունեցել Team: Getting Things Done with Others գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է NewMag-ը` Evocabank-ի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա բոլոր հյուրերը ստացել է գիրքը նվեր` հենց հեղինակի ստորագրությամբ։

 «Կոնֆերանսը Բանկի հիմնադրման 35 ամյակին նվիրված միջոցառումներից միայն մեկն է: Մենք ուզում էինք կիսել այս հատուկ օրը մեր գործընկերների եւ հաճախորդների հետ, չէ՞ որ նրանք Evoca-ի պատմության եւ ինքնության կարեւոր մասն են: Համոզված եմ` մեր հյուրերը արդյունավետ օր ունեցան` պարզ ու պրակտիկ հմտություններ միջազգային լավագույն էքսպերտների կողմից, ինչպես նաեւ հաճելի նեթվորքինգ այս յուրահատուկ վայրում»,-նշել է Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը:

«Միջոցառումը անմոռանալի էր դարձնում նաեւ դրա անցկացման վայրը` հատուկ կոնֆերանսի համար Երեւանի սրտում` Կարապի լճի վրա կառուցված ժամանակավոր հայելային ֆուտուրիստիկ տաղավարը: Այն արտացոլում էր բանկի նորարար տեսլականը եւ իր հաճախորդների ու գործընկերների համար մշտապես սպասվածից ավելին անելու ձգտումը:

Այս միջոցառումը հերթական ապացույցն է Evocabank-ի առաջատար դիրքի մասին ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլ նաեւ կրթական ու մշակութային մի շարք նախաձեռնություններում»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 8947
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW