ԱրարատԲանկը միացել է ArcaQR-ին

03.10.2025 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #ArcaQR
Այսուհետ հասանելի են արագ, հարմար եւ անվտանգ վճարումներ QR կոդով: ԱրարատԲանկն ArcaQR-ին միացած առաջին բանկերի շարքում է։ ArcaQR-ով վճարում կատարելու համար անհրաժեշտ է AraratMobile-ով սքանավորել QR-ն ու կատարել վճարումը մի քանի վայրկյանում ArcaQR համակարգին միացած բանկերի բոլոր Պոստերմինալներով։

Սեպտեմբերի 30-ին Համակարգի մեկնարկը նշանավորող միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, վճարահաշվարկային համակարգերի, հայաստանյան բանկերի, այդ թվում ԱրարատԲանկի ներկայացուցիչները՝ Վարչության նախագահ Մհեր Անանյանի գլխավորությամբ։

«ArcaQR վճարային գործիքի ավելացումը, կարծում եմ, մեծ ձեռքբերում է ընդհանուր համակարգի համար։ Որքան հասանելի լինեն Arca ազգային վճարային համակարգի ծրագրերը հաճախորդների համար, այդքան ակնհայտ կլինի համակարգի կայունությունը, համակարգի հանդեպ վստահությունը։ Ուրախ եմ, որ ԱրարատԲանկը միացել է այս ծրագրին, եւ իր մասնակցությամբ աջակցում է ծրագրի կայացմանն ու զարգացմանը»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«ArcaQR-ը մեր հերթական քայլն է՝ զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում։ Մենք համոզված ենք, որ QR վճարումները կդառնան առօրյայի մի մասը՝ առաջարկելով սպառողներին հարմարավետություն, բիզնեսներին՝ պարզ ու մատչելի վճարումների հնարավորություն, իսկ գործընկեր բանկերին՝ մոբայլ հավելվածի օգտագործման հաճախականության ավելացում»,- ասել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը:

AraratMobile հավելվածը կարող եք ներբեռնել AppStore-ից եւ Google Play-ից։

«ԱրարատԲանկը, կարեւորելով հաճախորդների հարմարավետությունը, շարունակաբար ընդլայնում է իր թվային լուծումներն ու գործիքակազմը՝ մշտապես առաջարկելով արագ, պարզ, ճկուն եւ անվտանգ ծառայություններ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3764
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW